Թոփ 10. Տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներն աշխարհում. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թոփ 10. Տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներն աշխարհում. vnews.am

Երբ ավարտվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը, շատ երկրներ գտնվում էին ֆինանսապես և տնտեսապես վատթար վիճակում: Մի քանի տասնամյակ անց աշխարհում պատկերն այլ է: Փոխվել են մի քանի երկրների տեղն ու դիրքը զարգացվածության և ապահովվածության սանդղակում: Շատ երկրների պետական բյուջեն լցնում են այն տեխնոլոգիաները, որոնք վաճառվում են ամբողջ աշխարհում: Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհում տեխնոլոգիապես ամենազարգացած երկրների ցուցակին:

10. Սինգապուր

Ասիական այս փոքրիկ քաղաք-պետությունը զարմացնում է ոչ միայն իր մաքրությամբ ու տեսարժան վայրերով, այլ տեխնոլոգիական առաջընթացով: Մալազիայից անկախանալուց հետո երկիրը գտնվում էր անհույս վիճակում և գյուղատնտեսությունը չէր կարող լուծում դառնալ: Սակայն այսօր իրավիճակը լիովին այլ է: Աշխարհում յուրաքանչյուր տեխնոլոգիական գիգանտ իր մասնաճյուղն ու արտադրամասն ունի Սինգապուրում:

9. Կանադա

Ունենալով ԱՄՆ-ի նման հարևան՝ ոչ ոք երևի չէր սպասում Կանադային տեսնել այս տասնյակում: Սակայն երկիրը ունի այնպիսի տեխնոլոգիապես առաջատար քաղաքներ ինչպիսիք են Օնտարիոն, Մոնրեալն ու Վանկուվերը, որտեղ արտադրվում են ամեն տեսակի սարքավորումներ: Բացի այդ Կանադայում են գտնվում ԱՄՆ բոլոր խոշոր ընկերությունների մասնաճյուղերը:

8. Հարավային Կորեա

Մինչ Հյուսիսային Կորեան ամբողջ աշխարհին սպառնում է իր հրթիռներով ու միջուկային զենքով, որոնք այդպես էլ երևան չեն գալիս, նրա ավելի «ժպտերես» հարևանը գործում է: Հարավային Կորեան փայլում է այնպիսի ընկերություններով, ինչպիսիք են Samsung-ը և Hyundai-ին:

7. Իսրայել

NASDAQ արժույթի շուկայում ամենաշատ ընկերությունները գրանցված են Իսրայելի անվան տակ: Պետությունը աշխարհում հայտնի է իր ռազմատեխնիկայով, դրան են պատկանում անօդաչու սարքերի մեծ մասը, դրոնները, արբանկայները, ինքնակառավարվող մեքենաները: Իսրայելում են ստեղծվել նաև MRI և CT սկաները, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտման համակարգը: Waze-ը իսրայելական ընկերություն էր, որը Google-ի ամենահզոր մրցակիցն էր: Վերջիվերջո Google-ին հաջողվեց գնել իր մրցակից ընկերությունը:

6. Ռուսաստան

Աշխարհը դեռևս չի մոռացել ԱՄՆ-ի և Ռուսաստանի «Սառը Պատերազմը»՝ կապված առաջինը Լուսնի վրա ոտք դնելու հետ: Չնայած Ռուսաստանը պարտվեց այդ պատերազմում, տիեզերքի «առաջնեկը» հենց այդ երկիրն է: Ռուսաստանը հայտնի է նաև միջուկային, բժշկական, քիմիական տարբեր հայտնագործություններով: Երկրի ամենալավ տեխնոլոգիական արտադրանքը հաքերներն են: Յուրաքանչյուր հաքերային սկանդալի մեջ պարտադիր հնչում է Ռուսաստանի անունը:

5. Գերմանիա

Շատ մարդիկ մտածում է, թե  Գերմանիայի միակ հաջողությունը տեխնոլոգիայի ոլորտում մեքենաշինությունն ու Ալբերտ Էնշտեյնն են: Սակայն պետությունը առաջատար է բժշկության , բժշկական հետազոտությունների, ճարտարագիտության և ռազմական տեխնոլոգիաների մեջ:

4. Չինաստան

Չինաստանը միշտ ունեցել է երկու դրական կետ իր տնտեսությունը զարգացնելու համար՝ էժան աշխատուժ և տարածք: Ամբողջ աշխարհի հայտնի ընկերություններ իրենց արտադրամասերը բացում են հենց ասիական այս երկրում:Adidas, Zara, Apple, Forever 21. բոլոր ասյ բրենդները իրենց արտադրությունը կենտրոնացնում են հենց Չինաստանում:

3.  Հնդկաստան

Իր անկախության 75 տարիների ընթացքում Հնդկաստանը կարողացել է դառնալ հաշվապահական, սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների գիգանտներից մեկը: Հնդկաստանի բնակչության 60 տոկոսը 24-36 տարեկան է, ինչը նշանակում է, որ երկիրը ունի էժան աշխատուժ:Facebook, Microsoft, Apple ընկերութունները իրենց առաջին արդյունաբերական արտադրամասը տեղադրել են հենց Հդկաստանում:

2. Ճապոնիա

Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում ամենաշատը տուժեց հենց Ճապոնիան, սակայն մի քանի տասնամյակում ասիացիներին հաջողվեց իրենց երկիրը դարձնել առաջատար աշխարհում: Canon, Sony, Toyota, Mitsubishi,  Nintendo ընկերությունները սկիզբ են առել հենց այստեղ:

1. ԱՄՆ

Աշխարհի առաջատար երկիրը առաջատար է ամեն ոլորտում: ԱՄՆ-ում գործող Սիլիկոնե Հարթավայր (Silicon Valley) կոչվող տարածքում իրենց գլխավոր գրասենյակներն ունեն տեխնոլոգիաների այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Apple-ը, Intel-ը, IBM-ը, Microsoft-ը, Uber-ը: Դրանց հետ մեկտեղ այստեղ ամեն օր բացվում են նոր ստարտափներ:

 

vnews.am



Նման նյութեր