Ճապոնացիներն ամբողջ աշխարհում հայտնի են իրենց երկարակեցությամբ և ամուր առողջությամբ: Ճապոնական ավանդական բժշկության մեջ կան բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, որոնք դրական են ազդում մարդու օրգանիզմի և առողջության վրա: Նրանց խորհուրդներն օգնում են մարդկանց լավացնել կյանքի որակն ու իմունային համակարգը:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ երկար ապրել
- Հեռախոսը դրեք ձախ ականջին
2. Օրվա մեջ 1 անգամից ավելի սուրճ մի խմեք
3. Դեղահաբերը սառը ջրով մի խմեք
4. Երեկոյան ժամը 17:00-ից հետո ոչինչ մի կերեք
5. Ճարպոտ կերակուրներ քիչ կերեք
6. Շատ ջուր խմեք առավոտյան, և քիչ՝ երեկոյան
7. Հեռախոսի լիցքավորման սարքերին մոտ մի գտնվեք
8. Քնելու համար լավագույն ժամանակահատվածը երեկոյան 22:00-ից առավոտվա 06:00-ն է:
9. Քնելուց առաջ անմիջապես հորիզոնական դիրք մի ընդունեք, եթե դեղամիջոց եք խմել:
10. Մի խոսեք հեռախոսով, եթե հեռախոսի լիցքավորումը միայն 1% է, քանի որ այս դեպքում հեռախոսի ռադիացիան 1000 անգամ ավելի բարձր է:
Բուժիչ հյութեր
- Գազար+կոճապղպեղ+խնձոր- Լավացնում է և մաքրում է իմունային համակարգը:
- Խնձոր+վարունգ+ նեխուր- Կանխարգելում է քաղցկեղը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, վերացնում է ստամոքսի բորբոքումներն ու գլխացավերը:
- Լոլիկ+գազար+խնձոր- Լավացնում է մաշկի գույնն ու վերացնում է բերանի տհաճ հոտը:
- Նարինջ+ կոճապղպեղ+ վարունգ- Լավացնում է մաշկի գույնն ու խոնավեցնում է այն, իջեցնում է ջերմությունը:
- Արքայախնձոր+ խնձոր+ ձմերուկ- Դուրս է բերում ավելորդ աղերը, սնուցում է միզապարկն ու երիկամները:
- Խնձոր+ վարունգ+ կիվի- Լավացնում է մաշկի գույնն ու խոնավեցնում է այն:
- Տանձ+ բանան- Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
- Գազար+ խնձոր+տանձ+մանգո- Բարձրացնում է օրգանիզմի ներքին ջերմությունը, բարձրացնում է դիմադրողականությունը, իջեցնում է արյան ճնշումն ու պայքարում է օրգանիզմի թթվայնության դեմ:
- Խաղող+ ձմերուկ+կաթ- ՎիտամինC + վիտամին B2, որոնք բարձրացնում են բջիջների ակտիվությունն ու օրգանիզմի իմունիտետը:
- Բանան+ արքայախնձոր+ կաթ- Հարուստ է վիտամիններով և սնուցող տարրերով, որոնք կանխարգելում են փորկապությունը:
Ճապոնացիները նաև խորհուրդ են տալիս առավոտյան արթնանալուց անմիջապես հետո դատարկ ստամոքսին ջուր խմել: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս պրոցեդուրան չափազանց օգտակար է և արդյունավետ: Ջրաբուժության մասին կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակումներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը