- Պարետոյի սկզբունքը՝ 80/20 կանոնը:
Ձեր ստացած շահույթների 80 տոկոսը ձեզ ձեր գործունեության միայն 20 տոկոսն է բերում: Ձեր արածներից շատ բան իրականում այնքան էլ անհրաժեշտ չէ, որքան դուք եք համարում:
- Պարկինսոնի օրենքը:
Դուք կարող եք ձեզ անհրաժեշտ բանն ավելի արագ անել, քան դուք մտածում եք: Որքան շատ ժամանակ հատկացնեք առաջադրանքը կատարելու համար, այնքան շատ ժամանակ դուք կվատնեք:
- Խմբակային օպերացիա:
Ձանձրալի և միատեսակ առաջադրանքները արագ կատարելու լավ եղանակ է ողջ փաթեթը խմբակային կատարելը:
- Սկզբում տվեք, իսկ հետո նոր` ստացեք:
Հենց այդ հերթականությամբ, այլ ոչ՝ հակառակը: Ժամանակի հետ դուք ավելի շատ կստանաք, քան տվել եք:
- Մի արգելակեք: Շրջանցեք իրադարձությունները:
Դա ոչ միայն ձեզ կազատի սպասումներից, այլև ձեզ հաճույք կպատճառի: Դուք կզգաք, որ ձեր կյանքը կառավարելու բավարար իշխանություն ունեք:
- Սխալներն ու անհաջողություններն այնքան էլ վատ բան չեն:
Դրանք հնարավորություն են տալիս անգնահատելի փորձ ձեռք բերել, իմանալ շատ հետաքրքիր բաներ և հաջողակ դառնալ, քանի որ հաջողությունը կյանքում հաճախ գալիս է միայն այն դեպքում, երբ դուք չեք տրվում անհաջողություններին ու սխալներին: Այն միայն համառներին է բաժին հասնում:
- Ինքներդ ձեզ չափազանց դաժան մի վերաբերվեք:
Դա միայն լրացուցիչ ոչ պիտանի ցավ է առաջացնում ու խլում թանկարժեք ժամանակը:
- Ստեղծեք լավ կոնտակտ:
Ցանկացած հանդիպման գնացեք այն տրամադրվածությամբ, ասես այնտեղ ներկա են լինելու ձեր լավագույն ընկերները: Եվ դուք շփումը ողջ այդ ընթացքում, նյարդայնանալու փոխարեն, կսկսեք հենց այդ տրամադրությամբ:
- Ռետիկուլյար ակտիվացնող համակարգի առավելություններից օգտվեք այնպես, ինչպես դա կանեիք, եթե այն ձեր առավելությունը լիներ:
Դա ուղեղում տեղակայված ֆոկուսացման համակարգն է: Այն օգտագործելու համար ձեզ հարկավոր է իսկապես կենտրոնանալ այն բանի վրա, ինչ ուզում եք, և շարունակ ձեր ուշադրությունը պահեք դրա վրա:
- Ձեր վերաբերմունքը փոխում է իրականությունը:
Հոռետեսությունը կարող է թաքնվել իրատեսության դիմակի տակ, բայց դա՝ միայն այն պատճառով, որ ձեր ռետիկուլյար ակտիվացնող համակարգը տրամադրված է նեգատիվն ընկալելու, ինչը դուք ուզում եք տեսնել: Հենց այդ պատճառով էլ ձեզ թվում է, թե դուք միշտ ճիշտ եք դուրս գալիս, ու միևնույն է, ամեն բան նույնքան վատ եղավ, որքան և սպասում էիք: Մյուս կողմից՝ միգուցե ավելի լավ է նման իրավիճակում ճիշտ չլինելը: Եթե դուք փորձեք հիմնովին փոխել ձեր վերաբերմունքը, այլ ոչ թե՝ պարզապես դիտարկեք դրա հնարավորությունը, դուք հաճելիորեն կզարմանաք:
- Շնորհակալ լինելու ունակությունն ինքդ քեզ երջանիկ զգալու պարզագույն եղանակներից է:
Եթե ինձ որևէ մեկն ասեր, որ ընդամենը 1-2 րոպե տևող շնորհակալության զգացումը վատ տրամադրությունը լավի վերածելու գերազանց եղանակ է, ես լրջորեն կմարզվեի շնորհակալ լինելու ուղղությամբ:
Դա նաև հիանալի եղանակ է շրջապատող իրականության նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերելու ու ճիշտ նպատակների վրա կենտրոնանալու համար: Բացի դրանից, դրանով դու երջանիկ ես դարձնում ուրիշ մարդկանց, ինչն իր հերթին՝ քեզ ավելի երջանիկ է դարձնում: Էմոցիաները վարակիչ են:
- Ձեզ ուրիշների հետ մի համեմատեք:
Եթե դուք ձեզ համեմատում եք ուրիշների հետ, դուք թույլ եք տալիս արտաքին աշխարհին վերահսկել ձեր ինքնազգացողությունը: Այս դեպքում տրամադրության տատանումներն ապահովված են: Ավելի արդյունավետ կլինի, եթե ձեզ համեմատեք ինքներդ ձեզ հետ, որպեսզի տեսնեք, թե որքան եք աճել, ինչ նպատակների եք հասել:
Սա ներքին հանգստություն կբերի ձեզ, կամրապնդի կամքի ուժն ու ձեզ կլցնի դրական էմոցիաներով:
- Դուք շատ բաներից եք վախենում, սակայն դրանց ճնշող մեծամասնությունն իրականում երբեք չի կատարվելու:
Դրանք սոսկ հրեշներ են, որոնք գոյություն ունեն միայն ձեր գլխում: Եվ եթե դա անգամ պատահում էլ է, ապա ամենից հաճախ՝ ոչ այնքան սարսափելի կերպով, որքան դուք սպասում էիք: Շատ դեպքերում անհանգստությունը լոկ ժամանակի դատարկ վատնում է:
- Ամեն ինչ այդքան լրջորեն մի ընդունեք:
Այն, ինչ այսօր մեծ խնդիր է թվում, 3 տարի հետո միգուցե չհիշեք էլ: Եթե ինքդ քեզ, սեփական մտքերիդ ու էմոցիաներիդ չափազանց լրջորեն վերաբերվես, ապա դա միայն կբերի տառապանքներ, որոնք քեզ հաստատ պետք չեն: Այդ պատճառով էլ հանգստացեք ու թուլացեք, և ձեր տրամադրությունը հիանալի կերպով կփոխվի:
- Ամեն ինչ գրի առեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը