Հերթական անգամ Մոնիկա Բելուչին ապացուցեց, որ գեղեցիկ կանայք, ինչպես գինին, տարիների հետ ավելի են գեղեցկանում։ Իտալացի դերասանուհին զարդարել է Esquire ամսագրի նոր համարը՝ ներկայանալով տարբեր կերպարներում։
Լուսանկարներում նա կիպ զգեստով է, որն ընդգծում է 53-ամյա դերասանուհու հիասքանչ մարմինը։
«Մոնիկան ավելին է, քան սիցիլիական մոր իդեալը, ավելին, քան կանացի գեղեցկության իդեալը։ Նա մարմնավորում է ֆեմինիզմի իդեալները, ինչպես նաեւ ընտանեկան արժեքների եւ իսկական կանացիության մարմնավորում է»,-գրված է ամսագրում։