Ակտիվ մտավոր գործունեությունը մարդկանց ստիպում է բարձր կալորեականությամբ սնունդ օգտագործել։ Այս մասին պարզել են կանադացի գիտնականները։
Գիտափորձի արդյունքում եզրակացության հանգելով՝ գիտնականները պարզել են, որ եթե մարդու ինտելեկտը շատ էներգիա է պահանջում, ապա ամենայն հավանականությամբ դրա աղբյուրը կլինեն բարձր կալորեականությամբ և քաղցր մթերքները։ Այդ պատճառով խելացի մարդիկ հաճախ աչքի են ընկնում գիրությամբ։
Գիտնականները հայտնել են, որ մտավոր գործունեության ժամանակ ուղեղն ավելի շատ գլյուկոզա է պահանջում։ Իսկ նման դեպքերում ուղեղը չի օգտագործում օրգանիզմում առկա պաշարները, այլ մարդուն ստիպում է այն ստանալ սննդի միջոցով։ Ուստի, մտավոր ակտիվությունը կարող է ավելի շատ կալորեաներ օգտագործելու, հետևաբար ավելորդ քաշի հանգեցնել։