Հիշողությունը լավացնող 8 մթերք. փորձեք հիշել
Advertisement 1000 x 90

Հիշողությունը լավացնող 8 մթերք. փորձեք հիշել

Հիշողությունը բացի մարզելուց սնել է պետք: Չեք հիշում ու՞ր եք դրել բանալիները կամ արագ մոռանում եք նոր ծանոթների անունները: Սրանք հիշողության հետ կապված սովորական խնդիրներ են, սակայն պետք չէ հուսահատվել և անմիջապես անցնել դեղորայքի ընդունման: Սկզբի համար կարելի է վերանայել սննդակարգը, քանի որ կան մթերքի տեսակներ, որոնք շատ օգտակար են հիշողության համար:

1. Սաղմոն

Ձկան այս տեսակը համարվում է հիշողության համար լավագույնը: Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքի կիրառումն օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն ունի: 6000 կամավորի վրա իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ այն անձինք, ովքեր շաբաթական գոնե մեկ անգամ օգտագործել են ճարպոտ ձուկ (սաղմոն), հիշողության ֆունկցիան նվազել է 12-ով ավելի դանդաղ, քան մնացած մասնակիցների մոտ:
Գիտնականները հավաստիացնում են, որ շաբաթական սաղմոնազգիների կիրառումը ոչ միայն լավացնում է հիշողությունը, այլ նաև նվազեցոնւմ է Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը` 60%-ով:

2. Քարի և քրքում

Դասական հնդկական համեմունքների կիրառումը սննդակարգում շնորհիվ նրանցում պարունակվող կուրկումին նյութի նպաստում է արյունատար անոթներում ճարպային վահանիկների քայքայմանը՝ նպաստելով օրգանների արյունամատակարարման լավացմանը: Սա մեծապես լավացնում է նաև գլխուղեղի արյունամատակարարումը և հետևաբար բարենպաստ անդրադառնում հիշողության վրա:

3. Հապալաս և խաղող

Ցինցինատիի համալսարանի բժշկական քոլեջի պրոֆեսոր, մեր հայրենակից Ռոբերտ Գրիգորյանը, ով ուսումնասիրում է ծերացման գործընթացները, նշում է, որ հապալասի և խաղողի մեջ պարունակվող նյութերը դանդաղեցնում են հիշողության տարիքային վատթարացումը: Նրա հետազոտությունները հաստատում են, որ ամեն օր հապալասի կամ խաղողի հյութ օգտագործողների հիշողության թեստերը ժամանակի ընթացքում բարելավվում են:

4. Բազուկ

Բազուկի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ օգտակար նյութեր, որոնք նպաստում են անոթների լայնացմանը և զարկերակային ճնշման նվազեցմանը, դրանով իսկ նպաստելով գլխուղեղի արյան շրջանառության և հիշողության լավացմանը

5. Սպանախ

Սպանախում պարունակվում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և ֆոլաթթու (վիտամին B9): Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլաթթուն նպաստում է հիշողության լավացմանը, քանի որ ունի հակաբորբոքային և գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող ազդեցություն: Ապացուցված է, որ սպանախը նվազեցնում է հոմոցիստեինի քանակը, որը հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկային գործոն:

6. Շոկոլադ

Կակաոյի և 70% -ից բարձր սև շոկոլադի մեջ պարունակող ֆլավանոիդները և հակաօքսիդանտները լավացնում են ուղեղի արյան շրջանառությունը, ինչն էլ նպաստում է ուղեղի ֆունկցիաների լավացմանը` հատկապես հիշողությունը:

7. Սուրճ

Սուրճի օրական երկու բաժակին հավասարազոր կոֆեինի քանակը մեծացնում է ուղեղի երկու հատվածների ակտիվությունը, որոնցից մեկը պատասխանատու է հենց հիշողության համար:
Ֆրանսիացի գիտնականները հաստատել են, որ 65 տարեկանից մեծ կանայք, ովքեր օրական խմել են 2 և ավելի բաժակ սուրճ շատ ավելի լավ են հիշում թեստի ժամանակ առաջարկվող բառերը քան կանայք ովքեր սուրճ չեն օգտագործում:

8. Մաստակ

Ծամելն անուղղակի օգնում է կենտրոնանալ, որն ակտիվանում է ուղեղում հիշողության համար պատասխանատու հատվածի հետ:

mymed.am