Եթե չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից, ուշադրություն դարձրեք, թե արդյո՞ք ներքոնշյալ սխալներն ամեն օր չեք գործում: Ահա 10 անմեղ սովորություններ, որոնք վնասում են ձեր կազմվածքին:
- Դուք հետևում եք խիստ սննդակարգի:
Խիստ դիետաների մեծ մասն ուղղված է նրան, որ ձեզ ազատեն ավելորդ կիլոգրամներից կարճ ժամանակում: Ընդ որում, այդ դեպքում ավելորդ կիլոգրամները որքան արագ հեռացել են, այնքան արագ էլ վերադառնում են՝ կրկնակի ձևով: Հրաժարվեք խիստ դիետաներից ու մոնոդիետաներից: Միայն ճիշտ, հավասարակշռված սննդակարգը յարող է օգնել ձեզ ազատվել ավելորդ քաշից:
- Դուք չափազանց քիչ ջուր եք խմում:
Մեր սննդակարգում մաքուր ջրի ոչ բավարար քանակի առկայությունը թույլ չի տալիս, որ նյութափոխանակությունը լիարժեք կերպով կատարվի: Սակայն պետք չէ ջուրը փոխարնել գազավորված ըմպելիքներով:
- Ոչ կանոնավոր սնվելը:
Դուք բաց եք թողնում նախաճաշը, իսկ ճաշին մի փոքր սենդվիչ եք ուտում: Դրա փոխարեն՝ քնից առաջ դուք ունակ եք մի ամբողջ թավա տապակած կարտոֆիլ ուտել: Սխալ է: Այս ամենը վնասում է ձեր կազմվածքին: Ավելի լավ է սնունդ ընդունելու գործընթացը բաժանել 3 մասի: Դրանց արանքում 2 անգամ շատ թեթևակի սնվեք՝ ուտելով խնձոր, ընկուզեղեն կամ ցածր կալորիականություն ունեցող հացի կտորներ:
- Խնդիրներն ու աշխատավայրում սթրեսները ձեր մարմնին ստիպում են ճարպ կուտակել:
Եթե դուք աշխատում եք խնդիրները մեղմել քաղցրով, մի ընտրեք այդ ճանապարհը: Սովորեք ճիշտ թուլանալ: Մեդիտացիան, յոգան կամ տաք լոգարանը կարող են ձեր լավագույն օգնականները դառնալ:
- Դուք չեք կենտրոնանում կերակուրի վրա:
Դուք զգում եք, որ ուտելիս կշտանալու զգացողություն չեք ունենում: Փորձեք մի կողմ դնել սմարթֆոնը, պլանշետն ու անջատել հեռուստացույցը: Այլ զբաղմունքով տարվելու պարագայում մարդը չի զգում կերածի համը: Այդ պատճառով էլ դուք շատ եք ուտում, բայց միևնույն է, հագեցածության զգացողություն չեք ունենում:
- Դուք վատ եք քնում:
Ապացուցված է, որ անքնությունն օրգանիզմին պարտադրում է ածխաջրածիններ կուտակել: Աշխատեք քնել օրական 8 ժամից ոչ պակաս:
Աշխատեք ճիշտ սնվել ու ուշադրություն հատկացնել լիարժեք հանգստին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը