Երբեմն նիհարելու համար նախատեսված նույնիսկ խիստ դիետաները http://168.am/2015/05/09/489765.html որևէ արդյունք չեն ունենում: Կամ՝ նույն դիետան կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա: Որո՞նք են այն սխալները, որ մենք գործում ենք դիետաների ժամանակ, և ինչո՞ւ են դրանք անօգուտ:
Մոռանում եք մարզվել
Ոչ մի դիետա http://168.am/2015/05/20/493318.html
առանց ֆիզիկական վարժությունների՝ նպատակին չի ծառայի: Տխուր իրականություն է: Անգամ, եթե մի քանի կիլոգրամ եք կորցրել, շատ հնարավոր է՝ կարճ ժամանակահատվածում ետ բերեք դրանք: Եթե հանգստանում եք և ձեզ թույլ եք տալիս մի քանի կտոր համեղ և ոչ առողջարար ուտելիք ուտել, ապա անմիջապես բոլոր ջանքերը հավասարեցնում եք զրոյի: Բայց երբ դիետաներին զուգահեռ՝ մարզվում եք, ավելի հեշտությամբ եք կորցնում ավելորդ կիլոգրամները:
Խուսափում եք նախաճաշից
Չի կարելի անտեսել նախաճաշը, եթե նույնիսկ հատուկ դիետա եք պահում: Առավոտյան արթնանում եք ժամը 8-ին, ստացվում է՝ քնելուց 10 ժամ անց, և, ինչպես մեքենային է վառելիք անհրաժեշտ, նույն կերպ մեր օրգանիզմին սնունդ է հարկավոր:
Բավականաչափ կալորիաներ չեք ստանում
Ձեր օրգանիզմը՝ լավ աշխատելու համար, օրական որոշակի քանակությամբ կալորիաների կարիք ունի: Ընդունելով ավելի քիչ, քան 1000 կալորիա՝ կարող եք ձեռք բերել որոշ առողջական խնդիրներ: Նյութափոխանակությունը դանդաղում է, և վերականգնվելու համար տարիներ են պահանջվում:
Չեք կարգավորում չափաքանակը
Չափաբաժինը շատ կարևոր է: Եթե չափազանց շատ եք ուտում, օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել մթերքը, և նորից քաղց եք զգում, իսկ հետո այլևս չեք կարողանա բավարարել օրգանիզմի պահանջները: Ուտելիքի չափաքանակը կարգավորելն ամենակարևոր բանն է դիետայի ժամանակ:
Բավականաչափ չեք քնում
Քնելն ունի նույն կարևորությունը, ինչ հաց ուտելն ու ջուր խմելը: Եթե բավականաչափ չեք քնում, ապա ձեր դիետայի արդյունքը չեք կարող տեսնել:
Նյարդային իրավիճակներում ուտում եք
Օրվա ընթացքում նյարդային իրավիճակներ են ստեղծվում, որոնց ընթացքում շատերը փորձում են համեղ ինչ-որ բան ուտել կամ ալկոհոլային խմիչք խմել: Նոր մեթոդներ գտեք՝ նյարդային վիճակը հանգստացնելու և սթրեսը թոթափելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը