
Թուրք լուսանկարիչ Այդին Բույուկթաշը Ստամբուլի նկարները հետաքրքիր ձևով է ներկայացրել, և շարքը կոչել է «Flatland», «Հարթ երկիր»: Նա խոստովանել է, որ ոգեշնչվել է անգլիացի գրող Էդվին Էբոտի «Flatland» վեպից՝ գրված 1884 թ.-ին: Այս նկարները Այդինը ստեղծել է դրոնի և հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով, և ստացել է այսպիսի աղավաղված իրականություն: