Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն է: Նացիստական ուժերը վերջին ճիգերն են գործադրում: Ֆիլմի հերոսը ֆրանսիացի բժիշկ է, որը պարտաճանաչ իր գործն է անում, մտածելով, որ «չպետք է զբաղվի քաղաքականությամբ»: Սակայն ճակատագիրն այլ լուծումներ է պահանջում:
Դրամայում նկարահանվել են ֆրանսիական կինոյի մեծանուն դերասաններ Ֆիլիպ Նուարեն և Ռոմի Շնայդերը:
Ռեժիսոր՝ Ռոբեր Էնրիկո: Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1975 թ: