Երբեք չեմ հասկանա այն կանանց, ովքեր ոչ թե տղամարդու, այլ տղամարդու առկայության կարիքն ունեն
Advertisement 1000 x 90

Երբեք չեմ հասկանա այն կանանց, ովքեր ոչ թե տղամարդու, այլ տղամարդու առկայության կարիքն ունեն

Այդ զզվելի կիսահաճոյախոսությունն ամեն անգամ ինձ հունից հանում է: Նախ, ի՞նչ կապ ունի գեղեցկությունը տղամարդու առկայության հետ: Եվ երկրորդ, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, եթե ես հարաբերությունների մեջ չեմ, ուրեմն ինչ-որ թերությո՞ւն ունեմ: Ցավոք, ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է: Ես միայնակ եմ, որովհետև միայնակ չլինելու նպատակ չկա: Ահա այդպես, պատկերացրեք: Ես կողքիս տղամարդ ունենալու, և առավել ևս` ամուսնանալու սուր անհրաժեշտություն չունեմ: Եվ բանն այն չէ, որ ես երդվյալ ֆեմինիստուհի եմ: Ընդհակառակը, ես չափազանց միամիտ եմ:

Այնպես է ստացվել, որ ես հավատում եմ սիրուն ու մաքուր հարաբերություններին: Եվ քանի դեռ այդ հավատն իմ մեջ կենդանի է, ավելի քչին ես համաձայն չեմ: Դուք կարող եք ժամերով ինձ համար «տղամարդիկ պոլիգամ էակներ են» թեմայով դասախոսություն կարդալ: Կարող եք համոզել այն բանում, որ ես հին, հնաոճ, հիմար կին եմ ու ապրում եմ մանկական երևակայություններով:  Սակայն ես ավելի շուտ կհամաձայնեմ միայնությանը, քան կոնֆետի նման փաթեթավորած այն հիմարությանը, որը դուք այնքան ջանասիրաբար ինձ ուզում եք հրամցնել:

Ես երբեք չեմ հասկանա այն կանանց, ովքեր ոչ թե տղամարդու, այլ տղամարդու առկայության կարիքն ունեն, կամ այն կանանց, ովքեր ձգտում են հնարավորինս արագ ամուսնանալ, քանի որ տարիքն արդեն հասել է: Բայց ի՞նչ տարիքի մասին է խոսքը: Դուք, ինչ է, ինձ ձե՞ռք եք առնում…

Միգուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում այս կյանքում, բայց ըստ իս՝ մտերմության, ինտիմի, ամուսնության, առավել ևս, երեխաների պահանջմունքն այն է, ինչ նորմալ կինը կարող է զգալ միայն որոշակի մարդու հետ, այլ ոչ թե՝ որ հանկարծ նրա մոտ արթնացել են բնազդները, կամ եկել է ժամանակը, և կինը, վերջ, պետք է վազի որձ փնտրելու: Եվ հնարավորնս շուտ ու արագ:

Իսկ հետո հանկարծ պարզվում է, որ դա բոլորովին էլ այն չէ, ինչի մասին ինքը երազել է: Այստեղից էլ` արցունքներ, ողբ ու ամուսնալուծություններ: Ոչ, շնորհակալություն: Դա ձեզ պահեք: Ես ուրիշ նպատակ ունեմ, չէ՞ որ ես ուզում եմ սիրել ու սիրված լինել: Ահա այդպես. Ոչ ավել ու ոչ պակաս: Ուզում եմ լինել հարազատ մարդու կողքին ոչ թե նրա համար, որ այդպես է պետք, այլ որովհետև հենց նա է թանկ ինձ համար:

Եվ որպեսզի ինձնից նրան առաջին հերթին ես պետք լինեմ, այլ ոչ թե այն, թե ինչ կարող եմ ես առաջարկել: Ուզում եմ իմ հարաբերությունները ոչ թե մինչև հարսանիք, այլ մինչև մահ հասցնել:

Ուզում եմ հավատարիմ ընկերուհի ու արժանի կին լինել: Ուզում եմ ոչ թե երեխա ունենալ, այլ նվիրել սիրելի տղամարդուն: Եվ ուզում եմ լավ մայր լինել: Ուզում եմ իմ ճակատագիրը կառուցել՝ առանց կողքերս նայելու, այլ՝ ապրելով խելքով ու զգացմունքներով:

Հասարակությունը պարտադրել կարող է՝ ինչ ասես, սակայն միայն մենք ինքներս ենք որոշում՝ դրա հետ ինչ անել: Եվ ես համոզված եմ, որ էլի ինչ-որ մեկն այդպես է մտածում: Չգիտեմ, թե դեռ քանի անգամ պիտի հիասթափվեմ ու այրվեմ, մինչհ կհանդիպեմ իմ երջանկությանը, բայց եթե հանդիպեմ, կմնամ ազնիվ ինքս ինձ հետ` ինձ չվատնելով անպիտան բաների վրա:

Պարզապես կլինեմ գեղեցիկ և միայնակ…

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը