
Գլխարկի տերը Յակուտիայից 44-ամյա շինարար Վլադիմիր Ամմոսովն է. «Հորեղբայրը Կազաչյե գյուղում մի ամբողջ տոպրակ մամոնտի բուրդ էր հավաքել, իսկ հետո՝ վաճառել ինձ»,- փոխանցում է «Մոյա պլանետա»-ն:
«Ես երկար մտածում էի՝ ինչ անելո դրա հետ, և որոշեցի գլխարկ պատրաստել»: Յակուտիայում մենք ձիերի բրդից ավանդական գլխարկներ ենք պատրաստում. ինչու՞ չփորձել մամոնտի բրդից»: Ամմոսովը բուրդը փոխանցել է պրոֆեսիոնալ վարպետի, ով էլ պատրաստել է գլխարկը:
Բրդի ինքնությունը հաստատել է Յակուտիայի՝ մամոնտների թանգարանի տնօրեն Սեմյոն Գրիգորևը, հաղորդում է The Siberian Times-ը:
Նա փորձել էր գլխարկը և կիսվեց իր տպավորություններով. «Սա ամենածակող գլխարկն է, որ ես երբևէ դրել եմ: Այն որևէ հոտ չունի»: Գլխարկը պատրաստված է ավանդական յակուտական ոճով. դրանք տղամարդիկ կրում են ազգային տոների ժամանակ: