ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ընտանիքը պատահաբար աղբն Է նետել 30 հազար դոլարանոց մատանին, բայց կոմունալ ծառայություններն օգնել են գտնելու այն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:
Թանկարժեք զարդն աղբն Է ընկել տունը մաքրելիս: Երբ մատանու տերերը հանկարծ գլխի են ընկել, այն արդեն աղբանոց Էին տարել:
Ընտանիքը դիմել Է քաղաքային իշխանություններին եւ խնդրել՝ օգնել: Բանվորները GPS տեսագրությունների միջոցով որոշել են, թե հատկապես որ աղբատարն Է եկել իրենց թաղամաս եւ ուր Է գնացել, իսկ այնուհետեւ հաշված րոպեներում գտել են կորած իրը: