Warner Bros ստուդիայի «Մեգ. խորության հրդեշը» ֆիլմն անցած հանգստյան օրերին գերազանցել Է դրամարկղային մուտքերի վերաբերյալ փորձագետների բոլոր սպասումները եւ ԱՄՆ-ում ու Կանադայում դարձել կինովարձույթի առաջատարը՝ հավաքելով 44,5 մլն դոլար: Այդ մասին հայտնել Է BoxOfficeMojo կայքը:
Մեգալոդոն նախապատմական շնաձկան մասին ֆիլմը՝ մարտաֆիլմերի աստղ (ինչպես նաեւ ջրացատկի գծով Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի նախկին անդամ) Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ, Warner Bros-ի համար լավագույն դեբյուտն Է դարձել այս տարի: Կինոնկարը, որը ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ արտադրությունն Է, Չինաստանում Էլ ավելի շատ Է վաստակել՝ 50 մլն դոլար: Ընդամենն աշխարհում դրամարկղային մուտքերը կազմել են 141,5 մլն դոլար՝ 130 մլն դոլար բյուջեի դեպքում:
«Դա ուրախ ու հիմար «պոպկոռնային» կինո Է, որը հանդիսատեսներին հետաքրքրեց ամբողջ աշխարհում,-հայտարարել Է Warner Bros.-ի՝ դիստրիբուցիայի բաժնի ղեկավար Ջեֆ Հոլշտեյնը:-Մենք որոշեցինք, որ նման ֆիլմ թողարկելու իսկական ժամանակն Է: Այն վերջին բլոքբասթերն Է ուսումնական տարվա սկսվելուց առաջ, եւ մենք մրցակիցներ պարզապես չունեինք»:
Վերջին շաբաթների առաջատարը՝ «Առաքելությունն անիրագործելի Է. հետեւանքներ» կինոնկարը, 20 մլն դոլարով տեղավորվել Է երկրորդ տեղում: Երեք շաբաթվա ընթացքում համաշխարհային վարձույթում ժապավենը վաստակել Է 427,6 մլն դոլար, նա բոլոր հնարավորություններն ունի ամենահաջողված մասը դառնալու վեց ֆիլմերից բաղկացած ֆրանշիզայի պատմության մեջ, որոնցից առաջինը թողարկվել Է 1996 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: