Մեքսիկացի նկարիչ Ալեխանդրո Ռիվերա Կանիասը Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել Է ամենամեծ նկարի համար, որն արվել Է մեկ մարդու կողմից: Այդ մասին հայտնել Է Excelsior թերթը:
Ռիվերա Կանիասի կողմից արված կտավի մակերեսը կազմել Է 289 քառակուսի մետր: Կոմպոզիցիայի կենտրոնական տարրը Հեղափոխության հուշարձանի պատկերն Է, որը Մեխիկոյի կենտրոնում տեղադրվել Է ի հիշատակ 1910-1917 թվականների իրադարձությունների: Հենց այդ հուշարձանի մերձակա հրապարակում Էլ կայացել Է նկարչի ստեղծագործության շնորհանդեսը, որը պաշտոնապես գրանցել Է Գիննեսի ռեկորդների գրքի տարածաշրջանային ներկայացուցիչը: Նկարիչը նշել Է, որ հսկայական կտավն արել Է, որպեսզի այդ կերպ հերթական անգամ ամբողջ աշխարհին հայտարարի Մեխիկոյի մասին, իսկ Հեղափոխության հուշարձանը, նրա խոսքով, մեգապոլիսի խորհրդանիշերից մեկն Է:
Նկարի վրա, բացի կոթողի պատկերից, նաեւ կան սյուռեալիստական տարրեր՝ թռչող ցուլ, վիշապ, չճանաչված թռչող սարք եւ միաեղջյուր: Նկարի վրա աշխատանքը տեւել Է երկու ամիս. միջին հաշվով նկարիչը ծախսել Է օրական ավելի քան ութ ժամ: Նա լայնածավալ նկարը բաժանել Է 17 մասի, որոնցից յուրաքանչյուրի վրա աշխատել Է առանձին: Աշխարհում ամենամեծ նկարի նախորդ ռեկորդը, որն արվել Է մեկ մարդու կողմից, պատկանում Էր հնդկաստանցի մի նկարչի: Նա 280 քառակուսի մետր մակերեսով նկար Էր ստեղծել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: