Արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի նկարահանումներն Արցախում սկսվել են ընթացիկ տարվա հուլիսի 27-ից. նկարահանումները կավարտվեն օգոստոսի վերջին:
իլմի սյուժեն հետևյալն է՝ գերմանացի լրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետո պիտի պարզվի, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է:
1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դարձել: Տարիներ հետո դրախտի դարպասների առաջ Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը:
Ամբողջությամբ՝ artsakhpress.am