Ադրբեջանցի դերասանուհի Լեյլա Գումբատովան նոր ֆոտոշարքի պատճառով հայտնվել է քննադատության ու կատակների կիզակետում. լուսանկարներում նա լողազգեստով ու մուշտակով է և այդ տեսքով նույնիսկ լողում է ծովում։
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով` Լեյլան արդեն մեկնաբանել է սկանդալային լուսանկարներն ու ասել, որ դրանցում ոչ մի վատ բան չկա, իրեն չի հուզում քննադատությունը։ «Խելացի լինելու և ուրիշների մասին մտահոգվելու փոխարեն կնախընտրեմ «մտավոր հետամնաց» լինել, որպեսզի ուրիշներն ինձ համար մտահոգվեն», — հակադարձել է դերասանուհին։ Միաժամանակ նա ասել է. «Հավատում եմ, որ բոլոր արտիստները կհետևեն իմ օրինակին ու այսպիսի տեսքով ծով կմտնեն։ Վերջերս հայտնի մարդկանցից շատերն են լողազգեստով լուսանկարվել։ Իսկ ես լուսանկարվել եմ ձմռանը։ Դա մեղք չէ։ Հանվում եմ` չեն հավանում, հագնվում եմ` էլի չեն հավանում։ Պետք է միշտ այդպիսին լինել»։