
Այս տարի կրիպտոարժույթների շուկայի կապիտալացումն առաջին անգամ ցած Է իջել 200 միլիարդ դոլարից՝ ավելի քան 70 տոկոս կորցնելով յոթ ամսում:
CoinMarketCap վերլուծական պորտալի տվյալների համաձայն՝ օգոստոսի 14-ին շուկայի կապիտալացումը կրճատվել Է մինչեւ 191 միլիարդ դոլար, ինչը նվազագույնն Է անցյալ տարվա նոյեմբերից ի վեր:
Հունվարին շուկայի ծավալը հասել Էր 814 միլիարդ դոլար բարձրակետային մակարդակին:
Բիթքոյնը, որի փոխարժեքը դեկտեմբերին մոտ Էր 20 000 դոլարին, այդ պահից կորցրել Է արժեքի 70 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: