Դերասան Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր. նա և որդին` կրտսեր Ալեքսանդրը, նշում էին իրենց տարեդարձը։ Հայրը դարձավ 36, որդին` 4 տարեկան։ Այս առիթով նրանք ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում։ BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը: Ներկայացնում ենք ոչ միայն երեկոյի հետաքրքիր դրվագները, այլև հոբելյարի անկեղծ ու հետաքրքիր հարցազրույցը:
– Ալեքսանդր, ինչպե՞ս է մեկնարկել տոնական օրը ձեզ համար, առաջին շնորհավորանքն ումի՞ց եք ստացել:
– Տոնական օրս մեկնարկել է պարզապես հեռախոսային զրույցով: Եղբայրս էր զանգահարել, ու զրույցի ընթացքում առաջին շնորհավորանքը ստացա հենց իրենից: Այնուհետև Լիլիթն ինձ անակնկալի բերեց: Գեղեցիկ նվերներ էր պատրաստել, որոնք թողել էր շքամուտում և կեսգիշերն անց նվիրեց: Ստացվեց այնպես, որ ամբողջ գիշեր տունն էինք զարդարում, որպեսզի առավոտյան, երբ տղաս արթնանար, միանգամից զգար տոնական մթնոլորտն ու օրվա յուրահատկությունը:
– Փաստորեն, այսօր ձեր ընտանիքում կրկնակի տոն է․ դուք դառնում եք 36, իսկ ձեր որդին՝ 4 տարեկան: Ինչպե՞ս եք անցկացնելու օրը:
– Այո, մեր ընտանիքում կրկնակի տոն է, ու այդ տոնի էֆեկտը եռապատկվում ու քառապատկվում է, երբ հասկանում ես, որ նման երջանկություն ամեն մեկի ընտանիքում չի լինում: Ես դա իսկապես երջանկություն եմ համարում, որ իմ առաջնեկի ու իմ ծննդյան օրերը համընկել են, և նա կրում է հենց իմ անունը: Բառերով հիմա դժվարանում եմ նկարագրել այն էմոցիաները, որոնք մենք ստանում ու տալիս ենք մեկ օրում:
– Քանի որ դուք ճոխությունների սիրահար եք, հետաքրքիր է, այս անգամ ի՞նչ ոճում է եղել խնջույքը, և ո՞վ է զբաղվել կազմակերպչական հարցերով:
– Տոնական խնջույքի կազմակերպչական հարցերով զբաղվել ենք ես ու կինս: Նա միշտ պատրաստակամ է այդ հարցերում, և ես շնորհակալ եմ նրան, քանի որ առանց նրա այդքան էֆեկտիվ չէր անցնի ամեն ինչ: Նախորդ տարիներին որդուս և իմ ծնունդներն առանձին էինք նշում՝ նա՝ իր փոքրիկ ընկերների հետ՝ մանկական խաղեր, ատրակցիոններ, իսկ ես՝ իմ ընկերների: Այս տարի որոշեցինք համատեղել:
– Ովքե՞ր էին հրավիրյալները՝ հայտնի գործընկերնե՞ր, թե՞ նախընտրել էիք օրն անցկացնել ընտանեկան նեղ միջավայրում:
– Երեխայի 1-ամյակին և իմ 33-ամյակին մոտ 300 հյուր ունեինք, այս անգամ հրավիրյալները մի փոքր պակաս էին այդ թվից (ծիծաղում է): Ես շատ էի ուզում, որ մեծ խնջույք կազմակերպեինք ու մեծ թվով հյուրեր հրավիրենք՝ ընկերներ, գործընկերներ, ինձ հարազատ մարդիկ, որոնց ներկայությունն այդ օրը իմ ընտանիքին կարող էր երջանկացնել, և այդպես էլ եղավ:
Ամբողջությամբ՝ blognews.am