«Լիովին իշխելով ամբոխի տրամադրությունների վրա՝ նրանք աստիճանաբար իշխանությունը սկսեցին դիտարկել որպես անձնական սեփականություն…»
Advertisement 1000 x 90

«Լիովին իշխելով ամբոխի տրամադրությունների վրա՝ նրանք աստիճանաբար իշխանությունը սկսեցին դիտարկել որպես անձնական սեփականություն…»

Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին Հունաստանն ու արդիականությունը

Նոր իշխանավորները, որոնք քաղաքական օլիմպոսի բարձունքին էին հասել ժողովրդական հեղափոխության ճանապարհով, ամենևին նման չէին նախորդներին։ Պարտական լինելով դեմոսին իշխանության համար՝ նրանք անում էին ամեն ինչ ժողովրդի բարեհաճությունն ու աջակցությունը չկորցնելու համար։ Կազմակերպում էին խրախճանքներ, հրապարակային դատաստաններ, ամբոխահաճ տեսարաններ։ Լիովին իշխելով ամբոխի (կներեք՝ ժողովրդի) տրամադրությունների վրա՝ նրանք աստիճանաբար իշխանությունը սկսեցին դիտարկել որպես անձնական սեփականություն։ Շրջապատեցին իրենց վարձկաններով, բանսարկուներով ու գործ տվողներով, հետապնդեցին այլակարծությունը, տաղանդավոր մարդկանց (օրինակ՝ Պլատոնին)։

Ու շատ արագորեն հին հունական դեմոկրատիան գլորվեց տիրանիայի գիրկը։

Այնպես որ, ուղիղ ժողովրդավարության կողմնակիցներ ջան, կարդանք Պլատոն և Արիստոտել ու փորձենք միասին հասկանալ, թե ինչու էին Անտիկ քաղաքական մտքի այդ հանճարները չափազանց զգուշավոր վերաբերվում դեմոկրատիային:

#դեմոկրատիատիրանիաուզուրպացիա»:

Հին հունաստանն ու արդիականությունըՆոր իշխանավորները, որոնք քաղաքական օլիմպոսի բարձունքին էին հասել ժողովրդական…

Gepostet von Khachik Galstyan am Freitag, 17. August 2018

 



Նման նյութեր