Զգացմունքներ, որոնք տղամարդուն ստիպում են ընտրել հենց ձեզ:
Կարեկցանք: Տղամարդը կընտրի ձեզ, եթե կարողանում եք կարեկցել, հասկանալ՝ ինչ է նա զգում, պատկերացնել նրա կյանքը, սիրել նրան: Եթե կարողանաք անել դա, տղամարդը կհասկանա, որ աջակցում եք իրեն, ինչը կարևոր գործոն է կնոջ ընտրության հարցում:
Վստահություն: Տղամարդը պետք է վստահի ձեզ, հավատացած լինի, որ հարաբերությունների ընթացքում ավելորդ դրամա չեք ստեղծի: Նա չի ցանկանա ձեզ հետ լինել, եթե բարդացնեք նրա կյանքը: Ցույց տվեք՝ ինչպիսին եք իրականում: Բարի ու հարգալից մի ձևացեք՝ ամուսնությունից հետո հիստերիան ի ցույց դնելու համար:
Անվտանգություն: Վստահությանը հաջորդում է անվտանգության զգացումը: Տղամարդը ձեզ հետ պետք է անվտանգ զգա, հասկանա, որ ձեզ կարելի է վստահել իր զգացմունքներն ու մտքերը: Նրա համար դա իսկապես կարևոր է:
Շնորհակալություն և գնահատանք: Տղամարդը պետք է զգա, որ շնորհակալ եք իրեն, գնահատում եք: Նա ցանկանում է իմանալ, որ կինը, ում ինքն ընտրել է, գնահատում է այն, ինչ ինքն է անում: Նա ցանկանում է իմանալ, որ գնահատում եք ձեզ օգնելու համար, նույնիսկ, եթե խոսքը մանրուքի մասին է և ինքնըստինքյան ենթադրվում է: Երբ կարողանում են շնորհակալությունն ու գնահատանքն արտահայտել բառերով, տղամարդը գնահատում է դա:
Հույս և ոգեշնչում: Տղամարդը ցանկանում է հասկանալ, որ ձեզ հետ ավելի լավ է, քան միայնակ: Նա պետք է հավատա, որ ձեզ հետ հարաբերությունները կյանքն ավելի լավը կդարձնեն: Ցույց տվեք, որ պատրաստ եք ջանքեր գործադրել հանուն հարաբերությունների, զարգացնել դրանք:
Նյութը Mirkrasoty.life-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը