Բութանը հաճախ կոչում են «Մոլորակի ամենաերջանիկ երկիրը»: Տեղական իշխանությունները չեն ձգտում զարգացնել տնտեսությունը, բայց հպարտանում են ազգային երջանկության ցուցանիշով: Արխաիկ կյանքը համարվում է բութանցիների հոգեկան առողջության երաշխավորը, սակայն տեխնոլոգիայի անխախտելի զարգացումը կարող է դադարեցնել դա:
ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ Բութանն աշխարհի 156 երկրների շրջանում բնակչության երջանկության մակարդակի առումով զբաղեցրել է ընդամենը 97-րդ հորիզոնականը: Երկրի իշխանությունը սրա համար մեղադրում է սոցիալական ցանցերին և հեռուստատեսությանը: Ավելի զարգացած երկրների կյանքը տեսնելուց հետո բութանցիների մոտ ցանկություն է առաջացել գյուղական համայնքներից տեղափոխվել քաղաք, գտնել ավելի լավ վարձատրվող աշխատանք կամ նույնիսկ ամբողջովին հեռանալ երկրից: Բացի այդ, երկրի բնակիչների մեծ մասը սկսում է բացասական զգացմունքներ ունենալ, ինչպիսիք են վախը և ամոթը:
Սակայն դեռևս Բութանը պահում է իր ցուցանիշները: Վերջին հարցման ժամանակ երկրի բնակչության 90 տոկոսն իրեն երջանիկ է համարել: Ճիշտ է, «երջանկության սանդղակն» աստիճանաբար նվազում է: Նրանք, ովքեր իրենց համարում են «չափազանց երջանիկ», չեն կազմում անգամ բնակչության կեսը:
Սիրարփի Աղաբաբյան