Ամերիկացի գրող Լայոնել Ուայթի համանուն վեպի հիման վրա ստեղծված ֆիլմը նկարահանվել է 1980 թ. «Լենֆիլմ» կինոստուդիայում:
Ֆիլմը կոռուպցիոն սկանդալի մասին է, որտեղ տրանսպորտի ոլորտի արհմիության ղեկավարի տեղակալ Ջեք Ռաֆերթին ցուցմունք է տալիս կառավարական հանձնաժողովի առջև: Ջեքը իր դեմ կարող է ցուցմունք չտալ, բայց այդ դեպքում ստիպված կլինի պատմել ամեն ինչ: Ֆիլմի հերոսը բարդ ընտրության առջև է. նիստերը հեռարձակվում են հեռուստատեսությամբ, իսկ նրա անցյալն ամենևին էլ մաքուր չէ…
Ռեժիսոր՝ Սեմյոն Արանովիչ:
Դերերում՝ Օլեգ Բորիսով, Արմեն Ջիգարխանյան, Եվգենիա Սիմոնովա, Ալեքսանդր Կայդանովսկի:
Ստորև՝ ֆիլմի առաջին սերիան:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը