
Ի՞նչ է նշանակում վաճառվող ապրանքների վրայի EAC գրառումը։ EAC հապավումը կարող է բացվել ինչպես ռուսերեն (Евразийское соответствие), այնպես էլ անգլերեն՝ (Eurasian Conformity, EAC): Հայերեն այն կլինի՝ եվրասիական համապատասխանություն։ Տվյալ ապրանքը անցել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր տեխնիկական կանոնոակարգերը և համապատասխանում է տվյալ տնտեսական տարածքում հաստատված պահանջներին։