Ռեժիսորի նոր ժապավենում նկարահանվելու են Լինա Դանեմը, Օսթին Բաթլերը, Լորենցա Իզոն, ինչպես նաև Մայա Հոուքը:
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ ինքը ևս չորս դերասանների է գտել իր նոր՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար: Մինչ այդ հայտնի էր, որ դերակատարներից մեկը լինելու է Մարգո Ռոբին, որը հայտնի է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմից:
Քվենտին Տարանտինոյի նոր կինոժապավենում նկարահանվելու են ամերիկացի դերասանուհի և սցենարիստ Լինա Դանեմը, ամերիկացի դերասան, մոդել և երգիչ Օսթին Բաթլերը, ԱՄՆ-ից դերասանուհի Մայա Հոուքը, ինչպես նաև չիլիացի դերասանուհի և ֆոտոմոդել Լորենցա Իզոն:
Ապագա ֆիլմի սյուժեն ծավալվում է դերասանուհի Շերոն Թեյթի (դերակատարը Ռոբին է) սպանության շուրջ: Սպանությունը 1969 թվականին կատարել են Չառլզ Մենսոնի ելուզակախմբի անդամները: