Այժմ դասականներին կարող եք կարդալ Instastories-ում. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այժմ դասականներին կարող եք կարդալ Instastories-ում. vnews.am

Զվարճալի ընթերցանություն Ինստագրամում

Նյու Յորքի հանրային գրադարանն առաջարկում է ալտերնատիվ ընթերցանության տարբերակ Ինստագրամի Story-ներում: Ժամեր առաջ հանրային գրադարանի ինստագրամի էջը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի շրջանակներում գրադարանը օգտագործում է սոցիալական ցանցերը՝ ներկայացնելով ընթերցանության նոր հարթակ, որտեղ դսական դարձած ստեղծագործությունները թվայնացված են և զուգորդված զվարճալի անիմացիաներով:

Ընթերցանությունը սկսելու համար դուք պետք է այցելեք Նյու Յորքի հանրային գրադարանի ինստագրամի էջը, հետևեք էջում թարմացվող Story-ներին, որտեղ առաջինը տեղ է գտել անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը: Գիրքը յուրօրինակ ու ինքնատիպ իլյուստրացիաներով զարդարել է իսպանացի նկարիչ Magoz-ը: Ի դեպ հանրային գրադարանի էջը տեղեկացնում է, որ առաջիկա երկու ամիսներին Story-ներում կկարողանաք կարդալ հրեական ծագմամբ գերմանալեզու գրող՝ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» նովելը, որի իլյուստրացիաներն այս անգամ կհեղինակի César Pelizer-ը:

vnews.am