Ալկոհոլից հրաժարվողներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով
Advertisement 1000 x 90

Ալկոհոլից հրաժարվողներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով

Ալկոհոլ չօգտագործողներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Նման եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի գիտնականները, հաղորդում է EurekAlert-ը:

Հետազոտությանն ավելի քան 35 հազար մարդ է մասնակցել: Մասնագետները գնահատել են ալկոհոլի օգտագործման մակարդակը: Ընդ որում, տղամարդկանց պարագայում չափավոր չափաբաժին է համարվել շաբաթական 168 գրամ էթանոլը, կանանց պարագայում՝ 112 գրամը: Հետազոտության ընթացքում սրտի կորոնար հիվանդության 1.718 դեպք է արձանագրվել, 325 մարդ մահացել է:

Գիտնականները պարզել են, որ ավելի հաճախ սիրտ-անոթային հիվանդություններով տառապել են հենց նրանք, ովքեր են հրաժարվել են ալկոհոլից (փորձի մասնակիցների 6.1%-ը), իսկ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործողների թվում հիվանդացության մակարդակը եղել է 3.8%:

Հետազոտողներն ընդգծում են, որ այս ցուցանիշներում զգալի տարբերություն զգացվել է միայն 55 տարեկանն անց կանանց մոտ: Բացի այդ՝ հիվանդության զարգացման հավանականության մեծացումը կարելի է բացատրել կենսակերպի փոփոխություններով, որոնք լրացուցիչ ռիսկեր են պարունակում:

med.news.am