Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը մտավախություն ունի, որ 2016-ը կարող է գինեգործության պատմության մեջ մտնել որպես անբարենպաստ տարիներից մեկը: Ավանդական գինեգործական շրջանները՝ Բուրգունդիան, Շամպանը և Լուարայի հովիտը, տուժել են գարնանային ցրտահարություններից, անձրևներից և կարկտից:
Սպասվում է, որ Շամպանում այս տարի կարտադրվի 27%-ով պակաս գինի, Լուարայի հովտում՝ 32%-ով, Բուրգունդիայում՝ 23%-ով: Երկրում կանխատեսվում է գինիների արտադրության ընդհանուր նվազում 8%-ով անցած տարվա համեմատ: Ֆրանսիայում բերքահավաքը սկսվում է օգոստոսի վերջին և տևում է մինչև հոկտեմբեր, այդ ժամանակ էլ կամփոփվեն վերջնական արդյունքները, գրում է Kedem-ը: