Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք. armeniasputnik.am

Երևանից հեռու էնտուզիաստ հրահանգիչները երեխաներին ինժեներություն են սովորեցնում։ Փորձարկումների և սխալների միջոցով երեխաները յուրացնում են աէրոդինամիկա, ճարտարապետություն և հաստոցների կառավարում։

Ինչով էին տարբերվում խորհրդային երեխաները։ Մեկ օրվա ընթացքում նրանք հասցնում էին այն, ինչի համար մյուսներին մեկ շաբաթ էր հարկավոր։ Հասարակ 8-րդ դասարանցին կարող էր և՛ աշխատել նրբասղոցով, և՛ գամմաներ նվագել ակորդեոնով, և՛ «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» կարդալ, և՛ ֆուտբոլ խաղալ։

Միևնույն ժամանակ ամենևին էլ ուժասպառ եղած վունդերկինդի տեսք չունենար։

Այսօր նման երեխաների հանդիպելը դժվար է։ Ժամանակը դպրոցականներին էլ չի բավականացնում։ Սակայն պարզվեց, որ դեռ կան երեխաներ, որոնք տարօրինակ զբաղմունքի ժամանակ ունեն։ Օրինակ՝ Երևանից հեռու գտնվող Իջևանում և սահմանամերձ Այգեհովիտ գյուղում։

Ինքներդ դատեք. այֆոնով խաղալու կամ սոցցանցերում ժամանակ սպանելու փոխարեն այդ երեխաները կարկասներ են հավաքում փայտե ճաղերով, դրանց վրա պոլիէթիլենից թևեր են ձգում և փորձում օդ թողնել։ Այնուհետև նորից են հավաքում և նորից բաց թողնում։ Եվ այդպես մի քանի ժամ շարունակ։ Ընթացքում ավիամոդելիզմի մասին կայքեր են կարդում։

Իջևանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

«Սկզբում մենք մի քանի տասնյակ մարդ ենք ընդունել և ոչ մեկի «ոչ» չէինք ասում։ Ուզում էինք, որ երեխաներն իրենք հասկանան. իրենցն է դա, թե ոչ», – ասում է Իջևանում գտնվող Տավուշի մարզային «Արմաթ» քոլեջի ինժեներական խմբակի ղեկավար Հովհաննս Բեգլարյանը։

Մնացին նրանք, որոնք որոշեցին, որ այս զբաղմունքն իրենցն է։ Եվ այժմ նրանց լաբորատորիայից որևէ ձև դուրս տանել հնարավոր չէ։

Մի քանի պարապմունք է անցել, և երեխաների առաջին «թռչունը» սավառնեց։ Այն բաց թողեցինք լավ ձգած ռետինե քուղից։ Այնուհետև որոշեցինք. թող ինքնուրույն սավառնի, շարժիչով։ Սկսեցինք շարժիչներ և պրոպելլերներ ուսումնասիրել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am