Գլուխկոտրուկներն առաջին հայացքից կարող են շատ պարզ թվալ, սակայն ճիշտ պատասխանը գտնելու համար կարող է բավական երկար ժամանակ պահանջվել: Fabiosa.com-ը ներկայացրել է հանելուկ, որի պատասխանն իրականում բավական պարզ է:
Ւնչպե՞ս կարող է աղջիկը հասնել կղզյակին
Աղջիկը ցանկանում է հասնել կղզյակին, որը գտնվում է ջրավազանի կենտրոնում: Ափից մինչև կղզյակ ընկած հատվածի երկարությունը կազմում է 10 մետր: Աղջիկը երկու փայտյա տախտակներ ունի, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը կազմում է 9 մետր:
Այս պայմաններում ինչպես կարող է աղջիկը հասնել կղզյակին:
Տախտակները հարկավոր է դասավորել այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Այդ դեպքում աղջիկն առանց դժվարության կհասնի կղզյակին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը