Կին Այծեղջյուրը լավագույնն է հարաբերություններում: Նա նվիրված է, վճռական, հուսալի: Soulpost.ru-ի հաղորդմամբ՝ Այծեղջյուրը հարաբերությունները շատ է կարևորում, ինչը նշանակում է, որ նրա ուշադրությունն ամբողջությամբ ձեզ է ուղղված լինելու:
Կին Այծեղջյուրը մոտիվացված է, նա չի պատրաստվում հանձնվել, նույնիսկ, եթե անհաջողություն է ունենում. նա շարունակում է միջոցներ մտածել իր ուզածին հասնելու համար: Մյուս կողմից՝ դա կարող է թերություն լինել, քանի որ կարող է հանգեցնել կամակորության: Այծեղջյուրն ուզում է ցանկալի և ընդունված լինել: Ընդ որում, նրա հետ շփման ընթացքում բավական դժվար է պնդել սեփական կարծիքը, հատկապես, եթե նա ձեր ընտրությունը կամ որոշումն անիմաստ է համարում:
Կին Այծեղջյուրը զգուշավոր է, նրան հեշտ չէ համոզել, քանի որ նա հակված է վերանայել բոլոր փաստերն ու ապացույցները՝ նախքան կարևոր որոշում կայացնելը: Այծեղջյուրը հաշվենկատ է, նա չի ցանկանում ռիսկի դիմել, բայց միևնույն ժամանակ՝ չի ցանկանում անգործության մատնվել: Այդ պատճառով նա կանի ամեն բան՝ ճիշտ որոշում կայացնելու համար:
Կին Այծեղջյուրն արկածախնդիր է: Նա շրջահայաց է, զգուշավոր, բայց նաև ամբիցիոզ: Սա նշանակում է, որ Այծեղջյուրը ցանկանում է միշտ նոր բան հետազոտել: Նա հեշտությամբ դորս է գալիս հարմարավետության սահմաններից: Ընդ որում, ոգեշնչման համար նրան որևէ մեկը հարկավոր չէ: Երբ Այծեղջյուրը կողմնորոշվում է, որևէ մեկը չի կարող խանգարել նրան անել իր մտածածը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը