Պոկերի արքա Դեն Բիլզերյանի ընկերուհին` Սայլեն Մեդեյրոսը, Instagram-ի իր story բաժնում մի քանի լուսանկար է հրապարակել։
Նա գրել է, որ հիացած է հայերով և նրանց հյուրընկալությամբ։
«Անկեղծ, ես ընդամենը 24 ժամ եմ այստեղ և արդեն սիրահարվել եմ Հայաստանին։ Այնքան գեղեցիկ երկիր է, ուտելիքը` անհավանական համեղ, մարդիկ` բարեհամբույր։ Շնորհակալություն նման հյուրընկալության համար»,- գրել է նա։