Ծովամթերքները կարող են վտանգավոր լինել՝ սնդիկի բարձր պարունակության պատճառով: Այս մասին ասվում է ամերիկյան Բնապահպանական աշխատանքային խմբի (EWG) փորձագետների կողմից հրապարակված զեկույցի եզրակացության մեջ:
Ավելի վաղ ամերիկացի դիետոլոգներն առաջարկել էին շաբաթական մինչև 12 ունցիա ծովամթերք օգտագործել: Սակայն այժմ պարզվել է, որ որ սա կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես՝ հղի կանանց համար:
Մասնագետները նշում են, որ սնդիկի բարձր կոնցենտրացիան կարող է խնդիրներ առաջացնել արյան շրջանառության համակարգում և նյարդային համակարգում: Ռիսկային խմբում են հղիներն ու կերակրող մայրերը, նորածիններն ու փոքր երեխաները, ինչպես նաև թույլ իմունային համակարգով անձինք: Վերոնշյալ անձանց բժիշկները խորհուրդ են տալիս կրճատել ծովամթերքի շաբաթական չափաբաժինները, ինչը կնվազեցնի տոքսիններից և վտանգավոր նյութերից թունավորման ռիսկերը:
Շաբաթական մեկ կամ երկու անգամ ծովամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմի համար ցածր ռիսկեր են պարունակում ծովախեցգետինները, կակղամորթերի, սաղմոնի, սարդինի, իշխանի օգտագործումը: Դրանք կարող են ապահովել օրգանիզմը նաև օմեգա-3-ի բավարար քանակությամբ: