Վենետիկի միջազգային կինոփառատոնն օգոստոսի 29-ին սկսվում է հոբելյանական 75-րդ անգամ: Բացմանը կցուցադրվի ամերիկացի Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» (First Man) նոր գործը:
Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի (1930–2012) դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կինոնկարը, որը պատմում է Լուսին աստղանավորդի թռիչքի մասին, կմասնակցի հիմնական մրցույթին: Փառատոնի մասնակցների թվում են նաև Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նույնպես կհավակնեն պարգևների: Ընդամենը հիմնական մրցույթին մասնակցում է 21 կինոժապավեն, այն կդատի միջազգային ժյուրին՝ Գիլիերմո դել Տորոյի գլխավորությամբ:
Կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծներ» են շնորհվել կանադացի ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգին և բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվին:
Հոբելյանական փառատոնի նշանակալից իրադարձությունը կդառնա դրա պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Հարթակը կծառայի Des Bains պատմական հյուրանոցը, որը բացվել է երկարատև վերակառուցումից հետո: