Էդի Մերֆին 57 տարեկանում կունենա 10-րդ երեխան
Advertisement 1000 x 90

Էդի Մերֆին 57 տարեկանում կունենա 10-րդ երեխան

Ամերիկացի դերասան Էդի Մերֆին սպասում է ընտանիքի համալրման: Այդ մասին հայտնել է ET-ն՝ վկայակոչելով կատակերգուի ներկայացուցչին: Մերֆիի և նրա ընկերուհու՝ 39-ամյա դերասանուհի Փեյջ Բութչերի երեխան պետք է ծնվի դեկտեմբերին: Նա երկրորդ երեխան է լինելու կնոջ համար և 10-րդը՝ 57-ամյա կատակերգուի համար: Զույգն արդեն ունի երկամյա դուստր՝ Իզի անունով: Մերֆին առաջին անգամ հայր է դարձել 1989 թվականին:

Այն ժամանակ նրա նախկին ընկերուհին՝ Փոլեթ Մաքնիլին, լույս աշխարհ բերեց որդուն՝ Էրիկին: 1990 թվականին նրա մյուս ընկերուհին՝ Թամարա Հուդն արու զավակ ունեցավ, որին կոչեցին Քրիստիան: Մերֆին, բացի նրանից, հինգ երխա ունի նախկին կնոջից՝ Նիկոլ Միթչելից, ինչպես նաև՝ 11-ամյա դուստր՝ Spice Girls խմբի մասնակից Մելանի Բրաունից: Մերֆիի և Բութչերի սիրավեպն սկսվել է 2012 թվականին: