Խումհարն ավելի երկար է տևում, քան նախկինում ենթադրվում էր
Advertisement 1000 x 90

Խումհարն ավելի երկար է տևում, քան նախկինում ենթադրվում էր

Խումհարն ավելի երկար է տևում, քան նախկինում ենթադրվում էր: Նման եզրակացության են հանգել Բատի (Մեծ Բրիտանիա) համալսարանի մասնագետները:

Ինչպես հայտնում է The Tech Times-ը, խումհարը ոչ միայն տհաճ ֆիզիկական զգացողություններ է ենթադրում, այլև զգալիորեն ազդում է ճանաչողական ունակությունների վրա: Նման տհաճ զգացողությունները հատկապես ուժեղ են արտահայտվում մեծ քանակությամբ ալկոհոլ խմելու հաջորդ օրը:

Սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրականում բացասական ազդեցությունը ավելի երկար է ձգվում: Addiction ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ մարդիկ կարող են բախվել ճանաչողական ունակությունների վրա բացասական ազդեցություններին, նույնիսկ եթե արյան մեջ ալկոհոլ գրեթե չի մնացել:

Մասնավորապես, խումհարը խաթարում է հոգեմոտորային արագությունը, կարճ և երկարաժամկետ հիշողությունը և բացասական ազդեցություն է ունենում ինչ-որ բանի վրա կենտրոնանալու փորձերի վրա: Սա, մասնավորապես, արտահայտվում է կենտրոնացվածության ցածր մակարդակով և դանդաղեցված ռեակցիայով: Այս կապակցությամբ գիտնականները, մասնավորապես, խորհուրդ չեն ավտոմեքենա վարել, եթե նախորդ օրը երեկոյան դուք ակտիվորեն ալկոհոլ եք օգտագործել:

med.news.am