«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Կերպարս այնպես կներկայացնեմ, որ սիրված դառնա». Անելյա Գուբրյան. life.tert.am

Սեպտեմբերից մեկնարկող «Էլենի օրագիրը 2» հեռուստանախագիծը: Սերիալի արդեն գործող կերպարներին  կմիանա նաև երիտասարդ դերասանուհի Անելյա Գուբրյանը: Անելյան Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է իր կերպարի, սերիալի անձնակազմի հետ ծանոթության և համատեղ աշխատանքի մասին: Դերասանուհին նշեց, որ նոր առաջարկն իր համար բավականին անսպասելի, միաժամանակ հետաքրքիր է եղել:

«Երբ ստացա մասնակցության հրավերը և անցա 3 քասթինգային փուլերը, շատ ուրախացա, որ հենց ես ընտրվեցի այդ կերպարի համար: Սերիալին ինչ-որ չափով հետևել եմ: Այն շատ հետաքրքիր է, հատկապես երիտասարդության համար: Ես շատ էի ցանկանում այնտեղ մասնակցություն ունենալ»,-ասաց Անելյան:

Դերասանուհին նշեց, որ «Էլենի օրագիրը 2»-ում հեռուստադիտողն իրեն կտեսնի դրական և բարի աղջկա կերպարում ու ականատես կլինի իր մասնակցությամբ հետաքրքիր զարգացումների. «Թող անակնկալ մնա, որովհետև բավականին հետաքրքիր է լինելու:

«Պատասխանատվությունը մեծ է, բնականաբար իրենք արդեն ունեն իրենց հեռուստադիտողին, որը սիրում է հին կերպարներին ու ինձ համար, միգուցե, ինչ-որ չափով դժվար է մուտք գործել նախագիծ, քանի որ ոչ բոլորն են նորությունը լավ ընդունում: Ես կփորձեմ կերպարս այնպես ներկայացնել, որ նա սիրված դառնա»,-եզրափակեց դերասանուհին:
Ամբողջությամբ՝ life.tert.am