Իսկապես կարգին մարդկանց 10 հատկանիշ
Advertisement 1000 x 90

Իսկապես կարգին մարդկանց 10 հատկանիշ

Ամբողջականությունը բառարանում նկարագրվում է՝ որպես մի վիճակ, որին հատուկ են ազնվությունն ու խիստ բարոյական արժեքները։ Այդպիսի մարդիկ հուսալի են, անկեղծ ու բարի։ Մեծ հաշվով, մենք բոլորս պետք է ձգտենք այդպիսին լինել։

Ի դեպ, մեզնից յուրաքանչյուրը կցանկանար, որպեսզի իրեն շրջապատեին բացառապես կարգին մարդիկ։ Բայց ինչպե՞ս դուք կարող եք իմանալ, թե ում կարող եք իսկապես կարգին մարդ համարել։ Այս հատկանիշը, իհարկե, չի կարելի կեղծել կամ ձևացնել, սակայն կան մի քանի հստակ աշխատող եղանակներ, որոնք կօգնեն որոշել, որ ձեր դիմաց կարգին մարդ է կանգնած։

Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ վարքագծի նոր մոդելների հետ, որոնք ի հայտ են գալիս կարգին մարդկանց մոտ։ Մեր շնորհավորանքները, եթե դրանք կան ձեր ընկերների ու գործընկերների մեջ։ Եվ այսպես, 10 նշան, որ իսկապես կարգին մարդու եք հանդիպել։

Պատասխանատվություն է կրում իր արարքների համար։

Կարգին մարդիկ հենց այդպես էլ վարվում են, քանի որ աննկարագրելիորեն ազնիվ են։ Եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ մեկը, ինչ էլ որ լինի, և ինչպես էլ որ դասավորվեն հանգամանքները, միշտ պատասխան է տալիս իր բառերի ու արարքների համար, ուրեմն կարող եք վստահ լինել, որ նա կարգին մարդ է։

Ի դեպ, դա միշտ չէ, որ հեշտ է անել՝ հաշվի առնելով, թե որքան դժվար է այսօր մեր կյանքը, սակայն դա միակ ճիշտ ճանապարհն է։ Եվ նրանք ընտրում են այդ ճանապարհը, թեպետև հասկանում են, թե որքան ծանր կարող է լինել իրենց համար։

Նրանց համար ուրիշ մարդկանց պահանջմունքները միշտ վեր են կանգնած իրենց պահանջմունքներից։

Մեր աշխարհում, որը ներծծված է ինդիվիդուալիզմով, բավականին բարդ է գտնել մարդկանց, ում համար այլոց բարեկեցությունը կլինի առաջին տեղում։

Մարդը, ում համար ուրիշ մարդկանց պահանջմունքները միշտ վեր են կանգնած իրենց պահանջմունքներից, իսկապես կարգին մարդ է։ Եվ, իհարկե, նա այդպես վարվում է ոչ հանուն ճանաչման կամ շնորհակալության ու երախտագիտության։

Այդպիսի մարդկանց համար պարզապես կարևոր է այդպես վարվել, ինչ էլ որ պատահի։

Հոգեբանության դոկտոր Սեթ Մեյերսն ասում է, որ կամավորական շարժման մեջ պետք է փնտրես իսկական մարդկանց։

Այն պատճառով, որ նրանք երբեք չեն ափսոսում ուրիշ մարդկանց օգնելու համար ծախսած ժամանակը։ Նրանք միշտ ուրախ են ինչ-որ բան անել այն մարդկանց համար, ում բախտն ավելի քիչ է բերել, քան իրենցը, ավելին, դա նրանց երջանկացնում է։

Երբ պետք է միասին աշխատել սեփական երկիրն ավելի լավը դարձնելու ուղղությամբ կամ օգնել, ենթադրենք, աղքատների համար գործող ճաշարանին, միշտ օգնության են հասնում կարգին մարդիկ։ Նրանք միշտ առաջինն են և միշտ նվիրված ընդհանուր գործին։

Ուրիշ մարդկանց մասին միշտ լավն են մտածում։

Սեթ Մեյերսը նաև շեշտում է, որ ամբողջական մարդիկ երբեք չեն շտապում այլ մարդկանց վերաբերյալ եզրակացություններ անել։ Նրանք միշտ այդ մարդկանց հնարավորություն են տալիս բացատրվել ու շարունակում են հարաբերությունները, եթե մարդկանց մտքերն ու կարծիքները չեն համընկնում իրենց սեփական մտքերի հետ։

Չէ՞ որ նրանք հիանալի հասկանում են, որ այս աշխարհում ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենց է թվում, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր դիրքորոշումն ունենալ, որն արժանի է լսված լինել։ Եվ այդ պատճառով էլ նրանք հանդես են գալիս անմեղության կանխավարկածի օգտին, այլ ոչ թե՝ հապճեպ ու հաճախ անհիմն մեղադրանքների։

Նրանք ազնիվ են ամեն հարցում, անգամ մանրուքների մեջ։

Փոքրիկ սուտը կարող է գայթակղիչ լինել, եթե մտածես, որ, դե, ոչ մի սարսափելի բան չկա, չէ՞ որ դա միայն մեկ անգամ է։ Սակայն ամբողջական մարդիկ երբեք չեն տրվում այդ ազդակին։ Կարգին լինել՝ նշանակում է՝ ազնվություն, և նրանք այդպիսին են մնում ամեն օր, յուրաքանչյուր արարքի կամ միտք արտահայտելու մեջ։ Գնահատեք մարդկանց մեջ այդ որակը. Այն անգին է մեր ժամանակներում։

Միշտ շնորհակալ են։

Մենք սովոր ենք համարել, որ շնորհակալությունը դեռ պետք է վաստակել, ու ոչ ոք հենց այնպես դա չի շռայլում։ Իսկ ահա ամբողջական մարդիկ շնորհակալ են տառացիորեն բոլոր մարդկանց, անգամ առաջին պատահածին։ Նրանք գիտեն, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի ու մարդկային վերաբերմունքի։ Կարգին մարդիկ երբեք կոպիտ չեն լինում մատուցողների ու ծառայություններ մատուցող ոլորտների որևէ ներկայացուցչի հետ։

Նրանք համեստ են։

Կարգին մարդը կարող է հպարտանալ իր նվաճումներով, և դա ճիշտ է, սակայն միևնույն ժամանակ՝ նա չափազանց համեստ է։ Այլ կերպ ասած, այդպիսի մարդիկ հրաշալի կերպով հասկանում են «վստահություն» և «մեծամտություն» հասկացությունների տարբերությունը։ Նրանք գիտեն, առաջինն ուժ է, իսկ երկրորդը՝ թերություն։

Նրանք հիանալի գիտեն իրենց ուժեղ կողմերը և դրանք օգտագործում են ավելի լավը դառնալու համար։

Միշտ ընդունում են իրենց սխալները։

Ո՞ւմ է դուր գալիս խոստովանել, որ ինքը սխալվել է կամ մոլորության մեջ է։ Դա բոլորովին էլ հաճելի բան չէ։ Դու քեզ նվաստացած ու խոցելի ես զգում… Բայց ոչ կարգին մարդկանց համար։ Նրանք խնդիր չեն տեսնում այն բանում, որ ընդունեն իրենց սխալները, երբ իսկապես թույլ են տվել դրանք։

Դուք հեշտությամբ եք ճանաչում կարգին մարդկանց՝ իրենց՝ սեփական սխալներն առաջինն ընդունելու պատրաստակամությամբ։ Կարգին մարդիկ միշտ պատրաստ են ներողություն խնդրել, եթե մեղավոր են։

Նրանք հուսալի են։

Կարգին մարդիկ միշտ պահում են իրենց տված խոսքը ու կատարում իրենց վրա վերցրած պարտավորությունները։ Եթե նրանք ասում են, որ դուք ինչ-որ բանում կարող եք իրենց վրա հույս դնել, իմացեք, որ կպահեն իրենց խոսքը, ինչ էլ որ լինի։

Լինել կարգին մարդ՝ նշանակում է՝ միշտ լինել ավելի լավը, քան կարող ես, և հուսալիությունն այդ ձգտման մի մասն է։ Կարգին մարդիկ երբեք չեն մոռանա ձեր մասին, եթե խնդրել եք օգնել։ Դուք կարող եք դրանում վստահ լինել։

Միշտ բարեհաճ են։

Բացի ամեն ինչից, կարգին մարդիկ բարի են։ Նրանք այն մարդկանցից չեն, ովքեր ասում են մի բան, բայց անում բոլորովին այլ բան։ Նրանց համար այդպիսի վարքագիծը պարզապես անհասկանալի է։ Կարգին մարդիկ գիտեն, որ իսկական ուժը բարության մեջ է, և հետևում են այդ կանոնին իրենց ողջ կյանքում։

Հիշեք, կարգին մարդիկ այդպես են վարվում միայն նրա համար, որ այդ վարքագիծը ճիշտ են համարում։ Նրանք չեն սպասում պարգևների ու դափնիների։ Դրանում է նրանց ողջ հմայքն ու գեղեցկությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը