Երբ գալիս է սեպտեմբերը․ Քեոսայանի կինը հիշում է` ինչպես խորովածն իսկական խուճապ առաջացրեց. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երբ գալիս է սեպտեմբերը․ Քեոսայանի կինը հիշում է` ինչպես խորովածն իսկական խուճապ առաջացրեց. armeniasputnik.am

Դերասանուհի Լաուրա Գևորգյանը գլխավոր դերն է կատարել Էդմոն Քեոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» 70-ականների հայտնի ֆիլմում։ Այսօր նա ջերմությամբ է հիշում կենսասիրության ու մարդկային կարեկցության մասին պատմությունները, որոնք կապված են սեպտեմբերի 1-ի հետ։

Էդմոն Քեոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը ԽՍՀՄ-ում ցուցադրվեց հեռավոր 1975 թվականին։ Գլխավոր հերոս Լևոն Պողոսյանը, որի դերը հիանալի է կատարում Արմեն Ջիգարխանյանը, Աշտարակից Մոսկվա է գալիս դստեր՝ Նունեի (Լաուրա Գևորգյան) մոտ, որպեսզի առաջին դասարան ճանապարհի թոռանը՝ Լևոնիկին։ Նա դեռ չգիտի, որ վերջին անգամ է տեսնում աղջկան, աներձագին ու թոռանը, որովհետև նրան միայն մի քանի ամսվա կյանք է մնացել ապրելու։

«Իհարկե, այդ ֆիլմը դպրոցի մասին չէ, այլ բարության, կենսասիրության, ժողովուրդների բարեկամության մասին։ Բայց շատ հաճելի է, որ տարիներ շարունակ ամեն սեպտեմբերի մեկին «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը ցուցադրում էին և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։ Շատ ափսոս, որ ֆիլմը մոռացության է մատնվել»,- ասում է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Լաուրա Գևորգյանը։

Կադր «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից

Դերասանուհին հպարտանում է ռեժիսոր ամուսնու ֆիլմում ունեցած իր աշխատանքով։ Երբ Էդմոն Քեոսայանը նրան առաջարկել է այդ դերը, ասել է` այնտեղ մի հերոսուհի կա, որն իր տեսակով ու տարիքով համապատասխանում է քեզ։

«Ես հաճույքով էի խաղում այդ ֆիլմում։ Չեմ կարող ասել, որ հերոսուհիս շատ է ինձ նման, բայց հենց դա է դերասանուհու աշխատանքը՝ պետք է կարողանալ կերպարանափոխվել»,- ասում է տիկին Գևորգյանը։ Հետո ավելացնում է, որ այդ ֆիլմի շնորհիվ նույն խաղահրապարակում է հիանալի դերասանների հետ` Արմեն Ջիգարխանյան, Նիկոլայ Կրյուչկով, Վլադիմիր Իվաշով, Գալինա Պոլսկիխ, Վլադիմիր Նոսիկ…

«Երբ խոսում են սեպտեմբերի մեկի մասին, դուք ի՞նչ եք հիշում»,- հարցնում եմ տիկին Գևորգյանին։

«Իսկ ի՞նչ կփոխեիք ֆիլմի սյուժեում, եթե այդպիսի հնարավորություն ունենայիք»,- հարցնում եմ հրաժեշտից առաջ։

«Ոչինչ չէի փոխի․ շատ եմ սիրում այդ ֆիլմը։ Բոլոր սերունդների համար ուժեղ, բարի ֆիլմ է, որն ամենակարևոր բանն է ասում՝ մարդիկ պետք է ապրեն համերաշխ` առանց ազգամիջյան բախումների։ Կյանքում պետք է միայն բարություն լինի»,- պատասխանում է Լաուրա Գևորգյանը։

armeniasputnik.am