Հայտնի տեսաբլոգերներ Կարինա Կասպարյանցն ու Ռուսլանա Ջավադովան որոշել են համագործակցել։ Նրանք համատեղ լուսանկարներ են հրապարակել և իրարանցում առաջացրել համացանցում։
Ռուսաստանում բնակվող տեսաբլոգեր Կարինա Կասպարյանցը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել սոցցանցերի աստղ, ադրբեջանցի Ռուսլանա Ջավադովայի հետ։
Նա հարց է ուղղել երկրպագուներին` արժե՞ Ռուսլանայի հետ համատեղ տեսանյութ նկարել։ Մարդիկ ուրախությամբ են արձագանքել գաղափարին՝ խնդրելով Կարինային արագ սկսել նկարահանումները։ Շատերն ուրախացել են, որ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությանը, նրանք որոշել են համագործակցել։
«Կարին, ինչ լավ է՝ Ռուսլանան ադրբեջանցի է, դու՝ հայ»,- գրել է wafabayramova օգտատերը։
Հայուհու էջում հրապարակումն ավելի քան 90 հազար «հավանություն» է ստացել։ Նա ավելի քան 1,4 միլիոն բաժանորդ ունի։
Ruslana Gee-ն (Ռուսլանա Ջավադովայի կեղծանունը) նույնպես համատեղ լուսանկար է հրապարակել։
«Վերջապես իրական կյանքում հանդիպեցինք @karinakasparyants-ի հետ։ Պարզվեց՝ երկուսս էլ հանդիպումից առաջ հուզվել ենք (պարզապես երկուսս էլ առաջին հանդիպումների վախ ունենք), բայց իզուր, ամեն ինչ հիանալի անցավ։ Ի դեպ, համատեղ տեսանյութ կուզենայիք տեսնե՞լ»,- լուսանկարին կից հարցրել է նաև Ռուսլանան։
Ադրբեջանցու էջում լուսանկարն ավելի քան 67 հազար «հավանության» է արժանացել, ընդհանուր առմամբ նա 656 հազար բաժանորդ ունի։ Սակայն լուսանկարի տակ նաև բազում մեկնաբանություններ են հայտնվել, որոնցում աղջկան ամոթանք են տալիս հայուհու հետ համագործակցելու համար։
Տեսաբլոգերները հայտնի են դարձել YouTube-ի շնորհիվ։ Երկուսն էլ բացահայտում են իրենց գեղեցկության գաղտնիքներն ու օգտակար խորհուրդներ են տալիս մյուսներին։ Համացանցի աստղերը բազում երկրպագուներ են ձեռք բերել ծիծաղերի պարային տեսանյութերի շնորհիվ։