Բաղադրիչներ
- Բուլղարական պղպեղ (տարբեր գույների) – 2 կգ
Մարինադ
- Ջուր – 1 լ
- Բուսայուղ – 250 մլ
- Սև հատիկավոր պղպեղ
- Շաքարավազ – 300 գ
- Աղ – 50 գ
- Քացախ (9%) – 200 մլ
Պատրաստման եղանակը
- Պղպեղը լվանալ, լավ մաքրել:
- Երկար-երկար շերտատել:
- Պատրաստել մարինադը. կաթսայի մեջ լցնել 1 լ ջուր, 250 մլ բուսայուղ, ավելացնել 50 գ աղ և 300 գ շաքարավազ: Ավելացնել հատիկավոր պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության: Հասցնել եռման և վերջում ավելացնել քացախը:
- Պղպեղը լցնել մարինադի մեջ և եղել մոտ 5 րոպե:
- Պղպեղները շարել ստերիլ բանկաների մեջ:
- Մարինադը հասցնել եռման և լցնել պղպեղների վրա:
- Փակել և բանկաները շարել շրջված վիճակում, ծածկել՝ մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը