Դուք հավանաբար նկատած կլինեք, որ իսկապես հարուստ մարդկանց կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի: Լսել եք, որ նրանք, ունենալով անձնական ինքնաթիռ, զբոսանավ ու վիլլա Կանարյան կղզիերում, երբեմն հին հագուստ են կրում: Կարելի է մտածել, որ նրանք ժլատությունից են այդպես անում կամ ինչ-որ ծառայությունների հետապնդման վախից, սակայն դա այդպես չէ:
Մի անգամ իմ ազդեցիկ ծանոթներից մեկն ինձ բացատրեց այդ պահը: Նա ասաց, որ իսկական հաջողությունը տանել չի կարողանում գլուխգովանությունն ու ցուցադրականությունը: Օրինակ, միայն 30 տարեկանին մոտ են իր դուստրերն իմացել, որ իրենց հայրը միշտ անձնական ինքնաթիռ է ունեցել:
Իմ տատիկը միշտ ասում էր՝ եթե չես ուզում՝ քեզ նախանձեն, սիրիր լռությունը:
Ոչ ոք չպետք է իմանա ձեր կյանքի, նվաճումների, գործելու եղանակների, ձեր անհաջողությունների ու անկումների մասին: Դուք պարտավոր չեք ոչ ոքի ոչինչ բացատրել: Նույնը վերաբերում է ոչ միայն երջանկությանը, այլև ձեր նպատակներին: Եթե դուք հրապարակում եք ձեր պլաններն ու մտադրությունները, ապա հավանաբար ձեզ համար շատ դժվար կլինի դրանք իրականացնել: Դրանք կդադարեն այդքան ցանկալի լինել, քանի որ դուք արդեն հայտարարել եք դրանց մասին, իսկ ձեր ընկերներն ու ծանոթները հասցրել են ձեզնով հիանալ: Դուք արդեն պարզապես մոտիվացիա չունեք ինչ-որ բանի հասնելու:
Հիշեցեք՝
- Դուք ձեր երջանկության մասին չպետք է գոռաք Ֆեյսբուքում, որպեսզի երջանիկ լինեք:
- Դուք չպետք է ցուցադրեք ձեր դեպրեսիվ վիճակը, որպեսզի ինչ-որ բան ուղղեք:
- Դուք չպետք է բոլորին պատմեք ձեր երազանքների ու նպատակների մասին, որպեսզի հասնեք դրանց:
- Ձեզ պետք չեն ծանոթների հավանությունները, որպեսզի սկսեք առաջ շարժվել:
- Դուք չպետք է գովազդեք ձեր կյանքը սոցցանցերում, որպեսզի ցույց տաք, որ դուք ինչ-որ բան արժեք:
- Դուք պարտավոր չեք ոչ ոքի բացատրել ու ապացուցել ձեր հաջողությունները:
- Ձեզ ավելի շատ լռություն է պետք:
Այսպես դուք կտեսնեք, թե որքան երջանիկ, հանգիստ ու անկախ կդառնաք:
Իսկ գլխավորը՝ կհասնեք ձեր առջև դրված բոլոր նպատակների իրագործմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը