Ընդունված է համարել, որ խելքը և երջանկության զգացումը հակադարձ համեմատական են. որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան ցածր ա երջանկության զգացումը։
Think Theory-ն 6 պատճառ է նշում՝ հիմնավորելով, թե ինչու է այդպես։
1. Խելացի մարդիկ չափից դուրս շատ են վերլուծում ամեն ինչը։ Իսկ դա նվազեցնում է ոգևորությունը, հատկապես, եթե եզրակացությունները տխուր են։
2. Խելացի մարդկանց չափանիշները բարձր են, այդ իսկ պատճառով նրանց հազվադեպ է բավարարում ցանկացած բան՝ ձեռքբերումներից մինչև մարդկային հարաբերություններ։
3. Ինտելեկտուալները, որպես կանոն, բարդ բնավորություն ունեն։ Նրանք հաճախ ընկնում են անցյալի գիրկը, վերլուծում իրենց գործողություններն ու սխալները, ինչի հետևանքով առաջանում է մեղքի զգացողություն և բացասական զգացողություններ ապրումներ։
4. Խելացի մարդկանց իրականությունը չի բավարարում։ Նրանք միշտ փնտրում են ավելի մեծ բան՝ մեծ մասշտաբներ, մեծ իմաստ, մեծ նպատակներ։
5. Հաղորդակցության և հասկացվածության պակաս։ Խելացի մարդկանցից շատերը միայնակ և չհասկացած են իրենց զգում, քանի որ շրջապատող մարդիկ չեն կարողանում խորությամբ ըմբռնել և գնահատել նրանց մտքերը։
6. Բարձր IQ ունեցող մարդկանցից շատերի մոտ հոգեբանական խնդիրներ կան, որոնք սովորելու հետևանքով են առաջանում։