Որքան ապօրինի փող է դուրս բերվել Հայաստանից և որքանով է իրատեսական դրանց վերադարձը
Advertisement 1000 x 90

Որքան ապօրինի փող է դուրս բերվել Հայաստանից և որքանով է իրատեսական դրանց վերադարձը

Թավշյա հեղափոխությունից հետո շատերը հույս ունեն, որ նոր իշխանությունները հետ կբերեն նախկինների թալանած և նրանց կողմից արտերկրներ տեղափոխված հսկայական գումարները։ Ավելին, կառավարությունն էլ հայտարարել է, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում է։ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-ին տեղեկացրեց, որ երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալերկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ինախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը: Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել էր ՀՀ առաջին փոխվարչապետը:

Իսկ մոտավորապես ի՞նչ գումարների մասին է խոսքը

Global Financial Integrity-ի (GFI) կազմակերպության անունը Հայաստանում վերջին 2 տարիներին բավականին հաճախ է շոշափվում։ Հենց GFI-ն է ամեն տարի զեկույց հրապարակում զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերի մասին։

 Այս հարցում մեծ թյուրըմբռնում, և հետևաբար՝ չափազանցված ակնկալիքներ կան։

Օրինակ, շատերդ լսած կլինեք «վերջին 10 տարում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 9.8 մլրդ դոլար» արտահայտությունը։ Սա հնչել է ամենատարբեր ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում, և այլն։ Այս գնահատականը վերցված է Global Financial Integrity-ի (GFI) կազմակերպության զեկույցից, որն ամեն տարի զեկույց է հրապարակում զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերի մասին։

Շատերը հիմնվում են հենց այս գնահատականի վրա և կարծում են, որ ՀՀ կոռումպացված չինովնիկներն ու օլիգարխները այդքան գումար փոխանցել են արտերկրներում գտնվող իրենց հաշիվներին կամ ներդրել դրսում գտնվող բիզնեսի մեջ, և հույս ունեն, որ կառավարությանը կհաջողվի վերադարձնել այդ գումարը կամ դրա մի զգալի մասը։

Դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ։ Global Financial Integrity-ն հետաքննական մեթոդներով չի գնահատում և չի կարող գնահատել, թե Հայաստանից (կամ այլ երկրից) կոնկրետ անձինք ինչ գումարներ են ապօրինի դուրս բերել։ Global Financial Integrity-ն ունի այլ մեթոդաբանություն, որը հիմնված է արտաքին առևտրի տվյալների վրա, և որի հետ կապված շատ մասնագետներ մեծ վերապահումներ ունեն։

Եթե այս թեման ձեզ հետաքրքիր է, ապա ստորև կարող եք կարդալ, թե GFI-ը ինչպես է հաշվում ապօրինի ֆինանսական հոսքերը. մենք փորձել ենք նյութը հնարավորինս ամփոփ և մատչելի ներկայացնել։

Ինչպե՞ս է GFI-ը գնահատում ապօրինի հոսքերը

Նախ նշենք, որ վերը նշված 9.8 մլրդ դոլարը վերաբերում է 2004-2013թթ., ոչ թե վերջին 10 տարիներին, սակայն, ինչ խոսք, միլիարդների էֆեկտը դրանից չի փոխվում։

Ընդ որում, GFI-ի վերջին զեկույցը, որը վերաբերում է արդեն 2005-2014թթ., հրապարակվեց 2017 թվականի մայիսի 1-ին։ Այն Հայաստանում անուշադրության մատնվեց, միգուցե այն պատճառով, որ հասարակությունը զբաղված էր Երևանի ավագանու ընտրություններով։

Նախքան Global Financial Integrity-ի նոր զեկույցին անդրադառնալը՝ հիշեցնենք նախորդը։

GFI-ի նախորդ  զեկույցի համաձայն՝ 2004-2013թթ. ընթացքում Հայաստանից ֆինանսական միջոցների ապօրինի արտահոսքը կազմել էր ընդհանուր առմամբ 9 մլրդ 834 մլն դոլար։

Տարեկան միջին արտահոսքը 10 տարվա կտրվածքով կազմում էր 983 մլն դոլար։

Ընդ որում, ըստ տարիների՝ այդ չափն աճել էր. եթե 2004թ. Հայաստանից ապօրինի արտահոսքը 403 մլն դոլար էր, ապա 2013թ.՝ ավելի քան 1.8 մլրդ դոլար։

Ամբողջությամբ՝ b4b.am