Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. life.tert.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ. life.tert.am

2018-ի նոյեմբերին Հայաստանում կանցկացվի ազգային գեղեցկության մրցույթ: Այն հնարավորություն կընձեռի սահմանված չափորոշիչներին համապատասխանող աղջիկներին նվաճելու Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը և հետագայում ներկայացնելու Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցույթներում: Tert.am Life-ը զրուցել է մրցույթի կազմակերպիչ, «Միսս Հայաստան 2012» մրցույթի ղեկավար Մամիկոն Դանիելյանի հետ և պարզել, թե ովքեր և ինչպես կարող են մասնակցել մրցույթին:

Գեղեցկության մրցույթին մասնակիցների հայտագրումն արդեն սկսվել է և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը: Ազգային գեղեցկության մրցույթը ունի հստակ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում միայն կհաստատվի մասնակցությունը: «Մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան բոլոր գեղեցկուհիները, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ունեն 168սմ-ից բարձր հասակ և 90 60 90 չափսերին մոտ մարմնի կառուցվածք»,-ասաց Մամիկոնը:

Մրցույթին հայտագրվել կարելի է ինչպես օնլայն տարբերակով՝ գրանցվելով miss-armenia.comկայքում, այնպես էլ զանգահարելով 091- 00 -20 -19 հեռախոսահամարով: Մրցույթի կազմակերպչի խոսքով 100-ից ավելի մասնակից արդեն դիմել է, իսկ վերջնական ընտրությունը կատարվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Մրցույթի եզրափակիչ փուլ կանցնի 24 գեղեցկուհի և հիմնական մրցակցությունը կընթանա նրանց միջև:

Ամբողջությամբ՝ life.tert.am