Բրիտանուհի Քեյթ Հիթչենսը գանգատվել է ուղեւորների անտարբերությունից, որոնք հասարակական տրանսպորտում տեղը չեն զիջել իրեն: Իր պատմությունը նա հրապարակել է Instagram-ում՝ դրան կից տեղադրելով երեխայի հետ սելֆին:
View this post on Instagram
32-ամյա Հիթչենսի խոսքով՝ ինքը ստիպված է եղել կես ժամ իր երեխային կրծքով կերակրել՝ կանգնած էլեկտրագնացքի լեփ-լեցուն վագոնում, քանի որ ոչ ոք իրեն չի առաջարկել նստել: Բրիտանուհին հայտարարել է, որ այդ իրադրության մեջ ինքն իրեն հիմար վիճակում է զգացել: «Ես չպետք է խնդրեի: Կարող է պատահել, որ մարդկանց մի մասը չի նկատել: Ես ստույգ գիտեմ, որ առանձին մարդիկ տեսել են, նրանք աչքերիս մեջ էին նայում և ժպտում: Ես մտածում էի. «Բավական է ժպտաս, ինձ քո տեղն առաջարկիր, խնդրեմ»,- պատմել է Հիթչենսը՝ հրապարակված նկարին կից գրության մեջ:
Հիթչենսը հայտնել է, որ կանանցից մեկը վեր է կացել և իրեն առաջարկել իր տեղը, բայց այդ նստատեղն իսկույն զբաղեցրել է մեկ ուրիշ ուղևորուհի: Երբ վերջինիս բացատրել են, որ զիջումն արվել է երեխայով մոր համար, կինը թոթվել է ուսերը, փակել աչքերը և խորասուզվել երաժշտություն ունկնդրելու մեջ: Բրիտանուհին նշել է, որ ինքը քեն չի պահում իր տեղն զբաղեցրած ուղևորուհու նկատմամբ:
«Ուզում եմ մտածել, որ նրան այդ տեղն ավելի շատ էր հարկավոր, քան ինձ»,- ասել է Հիթչենսը: Հիթչենսը բլոգ ունի, որը նվիրված է մայրությանը: Նրա օգտահաշվին բաժանորդագրված է գրեթե 12 հազար մարդ: