Դերասանուհի Հասմիկ Վերդյանը ստեղծագործական նորություն ունի: Հարաբերական դադարից հետո դերասանուհուն հեռուստադիտողը կտեսնի նոր նախագծում: Նա նկարահանվում է ռեժիսոր Արշալույս Հարությունյանի՝ 16 մասից բաղկացած ֆիլմում, որը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը պատմել է Արշալույսի հետ առաջին համագործակցության և իր կերպարի մասին:
Դերասանուհին ասաց, որ ֆիլմը ավելի շատ տղամարդկանց և քրեական աշխարհի մասին է: Այնտեղ ներկայացվում են տարբեր պատմություններ, որոնցից մեկում հանդես է գալիս Հասմիկը: Նա նշեց, որ առաջարկն իր համար շատ հետաքրքիր, միաժամանակ պարտավորեցնող է եղել:
«Երբ առաջարկը եղավ, ասացին, որ շատ բարդ կերպարի համար են ինձ ընտրում՝ հաշվի առնելով, որ այդ բարդությունը ես կարող եմ հաղթահարել: Այդ փաստից ես շատ էի ուրախացել և մեծ հետաքրքրությամբ համաձայնեցի:
Հասմիկը նշեց, որ առաջին անգամ է աշխատում Արշալույս Հարությունյանի և ֆիլմում իր հիմնական խաղընկերների՝ Սուրեն Առուստամյանի ու Սարգիս Մանուկյանի հետ. «Շատ հետաքրքիր էր նման ռեժիսորի հետ աշխատելը: Արշալույսը ինձ համար շատ լավ ռեժիսոր է ու լավ մարդ: Մեծ բավանկանություն եմ ստացել համատեղ աշխատանքից: Սարգսի հետ էլ հաճույքով եմ խաղացել: Շատ լավ ենք հաղթահարել թե՛ սիրային տեսարանները, թե՛ էմոցիոնալ պոռթկումները»:
Ամբողջությամբ՝ life.tert.am