Գիտնականները խորհուրդ են տալիս հիվանդանոցների զուգարաններում չօգտվել ձեռքերը չորացնող սարքերից
Advertisement 1000 x 90

Գիտնականները խորհուրդ են տալիս հիվանդանոցների զուգարաններում չօգտվել ձեռքերը չորացնող սարքերից

University of Leeds-ի գիտնականները կոչ են անում արգելել հիվանդանոցների զուգարաններում ձեռքերը չորացնող սարքերի օգտագործումը: Ապացուցվել է, որ այդ սարքերը 5 անգամ ավելի շատ են մանրէներ տարածում, քան թղթե սրբիչները:

Գիտնականները պարզել են, որ չոր օդի ուժեղ հոսանքները հաստատությունում տարածում են վտանգավոր ախտածիններ, ինչից հետո դրանք ընկնում են այլ մարդկանց վրա: Թղթե սրբիչներ օգտագործելու դեպքում այդ մանրէների տարածումը 5 անգամ նվազում է՝ չորացնող սարքերի օգտագործման համեմատ: Մանրակրկիտ վերլուծությունները ցույց են տվել, որ օդում և հաստատությունների մակերևույթին այդ վտանգավոր մանրէների մակարդակը բարձր է: Դրանք կարող են հարուցել սեպսիս, թոքաբորբ և գաստրոէնտերիտ:

Միկրոկենսաբանության ոլորտի փորձագետներն ընդգծում են, որ խնդիրը ծագում է այն մարդկանցից, ովքեր շատ մանրակրկիտ չեն լվանում ձեռքերը: Լիովին չմաքրելով ձեռքերը մանրէներից՝ դրանք չոր օդի հոսանքի հետ հայտնվում են շրջապատի առարկաների վրա, մի քանիսը մնում են օդում, կարող են նստել հագուստի և այլ մարդկանց մաշկի վրա, որոնք գտնվում են զուգարանում, ինչպես նաև այլ մակերևույթների վրա: Եթե մարդիկ հպվեն վարակիչ մանրէներին, նրանց կսպառնա ինչ-որ բանով վարակվելու հավանականություն:

Թղթե սրբիչները ներծծում են ջուրը և դրա հետ միասին մանրէները, որոնք մնացել են ձեռքերի վրա: Բացի այդ, այդպիսի սրբիչները սովորաբար նետում են աղբամանը, ուստի հետագա վարակման հավանականությունը հասնում է նվազագույնի:

med.news.am