Սեպտեմբերի 16-ից Հանրայինի եթերում կմեկնարկի նոր հաղորդաշար՝ «Հատուկ ջոկատ», որը հեռուստադիտողին կներկայացնի հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը: NEWS.am STYLE-ը հաղորդման մանրամասների շուրջ զրուցել է Էրիկի հետ, որը մեզ պատմել է հաղորդման մտահաղացման, ձևաչափի և նկարահանման ընթացքում գրանցված հետաքրքիր և «սարսափելի» դեպքերի մասին:
Էրիկ, Ձեր մտահաղացո՞ւմն էր այս հաղորդումը սկսելը, թե՞ հեռուստատեսության կողմից առաջարկը եղավ:
Մտահղացումը Վաղուց կար: Դեռ մի քանի տարի առաջ ես ու ընկերս՝ պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը ուզում էինք սկսել այս ծրագիրը, բայց այն ժամանակ բավականին մանրակրկիտ աշխատելուց հետո անգամ չէինք պատկերացնում իրական ծավալը: Այս ծրագիրը դեպի վերջնական «հասունացում» երկար ճանապարհ է անցել, ու երբ նոր եթերաշրջանին ընդառաջ հեռուստաընկերության ղեկավարությունը, ի թիվս այլ առաջարկների, լսելով այս առաջարկը հավանության արժանացրեց, այնժամ միայն հասկացա, որ ծանրագույն աշխատանքը հիմա է սկսվելու:
Վստահվեց մի բան, որ սկզբում պարզապես երազանք էր, իսկ այդ պահից սկսած դարձավ նաև պատասխանատվություն: Նախագիծն առանց երկրի ռազմական գերատեսչության աջակցության չէր կարող իրականացվել, ու պատասխանատվությունը ՊՆ-ի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև ողջ հեռուստալսարանի առջև ստիպում էր ուժերի ծայրագույն լարման պայմաններում աշխատել՝ լավ պրոդուկտ ստանալու նպատակով:
Շնորհակալ եմ այդ վստահության համար, ու ամբողջ մեծ ու պրոֆեսիոնալ թիմի անունից եմ ասում, արել ենք այն, ինչ անգամ մեր ուժերից վեր էր, որ ստացվի ճշմարտացի, պրոֆեսիոնալ, որակյալ ու դիտարժան շարք: Ամեն հաղորդումը մի խաղային դրվագ է՝ մարտական առաջադրանք, եւ ամեն հաղորդման ավարտին ամփոփվում են արդյունքները, որոնք գումարվելու են ու եթերաշրջանի վերջում հայտնի լինի հաղթող խումբը:
Խաղերում ներառված են ՀՀ Զինված ուժերում առկա հիմնական զորատեսակներին վերաբերող դրվագներ, բայց հիմնական շեշտը հենց հատուկջոկատայիններին բնորոշ մարտական առաջադրանքների վրա է դրված:
Ամբողջությամբ՝ style.news.am