
TripAdvisor կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է զբոսաշրջիկների շրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող տուրիստական վայրերը: Դրանցում ներկայացվում են լավագույն հյուրանոցները, ավիաընկերությունները, հուշարձանները… և այլն:
Հայաստանյան երկու թանգարան հայտնվել են TripAdvisor-ի Top 25 թանգարանների շարքում:
Մատենադարանը այս շարքում 25-րդն է, իսկ Հայոց ցեղասպանության թանգարանը՝ 10-րդը:
Ասիական Top 25 թանգարանների լավագույն տասնյակում ներառված են Վիետնամի Հոշիմին քաղաքում գտնվող Պատերազմի զոհերի թանգարանը, որին հաջորդում են Կամբոջային Պնոմպեն քաղաքի ցեղասպանության թանգարանն ու չինական Տերակոտե զինվորների և ձիերի թանգարանը: Ցանկում ընդգրկված են նաև Հնդկաստանի, Թայվանի, Սինգապուրի հայտնի թանգարանները: